Բյուջեի` նման կատարողականը քաղաքական գործոնով չի պայմանավորված. ֆինանսների փոխնախարար
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հունիսի 9-ին խորհրդարանում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց` քանի՞ ծրագիր կա, որ արտաքին աջակցության բացակայության կամ կիսատ աջակցության պարագայում չի իրականացվել, և կատարողականը հարյուր տոկոսով չի իրացվել: «Արդյոք դրանք կապված են սեպտեմբերի 3 –ի հայտարարության հետ, որովհետև տեղեկատվություն կար, որ ԵՄ-ն որոշ ծրագրեր դադարեցրել է` ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չվավերացնելու հետ կապված»,- ասաց նա:
Ջանջուղազյանը նշեց, որ առանձին տեղեկանքով ներկայացված են այդ ծրագրերը: «Էդպես հատով կդժվարանամ ասել, բայց կարող եմ վստահեցնել` որևէ քաղաքական գործոնով էսպիսի կատարողական չունենք արձանագրված: Բոլոր միջոցները, որ նախատեսված են եղել, հասանելի են, մատչելի են, ուղղակի տարբեր պատճառներով ունեն կատարողականի էդ աստիճանը, իսկ մի մասը 100-ից բարձր աստիճան ունեն»,- ասաց նա:
Մարուքյանի ճշտող հարցին` տեխնիկակա՞ն պատճառներով է եղել այդ բացը, այսինքն` գումարները կան, սակայն այս տարի՞ են ծախսվելու, Ջանջուղազյանը դրական պատասխան տվեց:
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: featured, Ելույթներ ԱԺ-ում, Մամուլ, Տեսանյութեր