Փաստորեն մեր երկրում ինքնիշխանության դեմ խոսելը նորմալ է ընկալվում
Մեր զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ձեր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում եք պատասխանատվություն սահմանել Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար, որոնցով վերջերս հանդես էր եկել Անդրանիկ Նիկողոսյանը, ով առաջարկում էր Հայաստանը միացնել Ռուսաստանին։ Ի՞նչ եք պատրաստվում անել նման եզրակացությունից հետո։Այս նախաձեռնությունը ոչ թե Անդրանիկ Նիկողոսյանի, այլ ընդհանուր նման երևույթները հետագայում կանխելու նպատակ է ունեցել: Սակայն այն ավարտին չի հասել, որովհետև խորհրդարանը դեռ դիրքորոշում չի հայտնել, այն դեռ պետք է քննարկվի ԱԺ գլխադասային հանձաժողովում:Դատելով մեր պատգամավորների՝ արտաքին քաղաքական կուրսի առնչությամբ ունեցած դիրքորոշումից, նաև իրենց քվեարկությունից ԵՏՄ անդամակցության ժամանակ, դուք ակնկալիք ունե՞ք, որ կարող է կողմ արտահայտվեն ձեր նախաձեռնությանը:Ակնկալիքները քիչ են, բայց մինչև չգա մերժվի, չեմ կարող ասել՝ մերժվեց: Թող գա հասնի խորհրդարան, քննարկվի, հասկանանք ով ինչ փաստարկ է բերում, նոր պարզ կլինի:Անդրանիկ Նիկողոսյանի արած հայտարարությունից հետո որքան էլ բուռն էր արձագանքը, բայց այն մարեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված, ինչո՞ւ քաղաքական գործիչներն անտարբեր գտնվեցին այդ հայտարարության նկատմամբ:Մարեց, որովհետև մի մասը լուրջ չի վերաբերում, մի մասը չի ցանկանում որևէ բան ասել այդ առնչությամբ, դրա համար այն մեծ ընթացք չունեցավ, բայց կարծում եմ՝ միայն այդ դատապարտող հայտարարությունները, որոնք ես և այլ գործիչներ ունեցանք, նաև մամուլը անդրադարձավ դրան, դա էլ բավականին մեծ արձագանք է, որը, կարծում եմ, իր ազդեցությունը կունենա ապագայում նմանատիպ հայտարարություններ կամ քարոզարշավներ իրականացնելիս:Պարոն Մարուքյան, կարծում եք երկրի առաջին դեմքի մակարդակով ևս պիտի դատապարտվեր նման հայտարարությունը:Եթե ոչ առաջին դեմքի, ապա գոնե այն անձանց մակարդակով, որոնք մեդալ են տվել Նիկողոսյանին: Գոնե այն մարդիկ, որոնք պարգևատրել էին Նիկողոսյանին, պետք է դատապարտեին և ասեին, որ փոշմանել ենք, որ պարգևատրել ենք, բայց դա էլ չեղավ, հետևաբար նորմալ է, որ ինչ-որ մեկը Հայաստանի ինքնիշխանության դեմ խոսի, որ ինչ-որ մեկը կարող է ասել՝ Հայաստանը կարող է իր հարևան երկրների տարածքի մեջ մտնի: Փաստորեն դա մեր երկրում նորմալ է ընկալվում: Դա այն մարդկանց խնդիրն է, որոնք դա նորմալ են ընկալում, ես ու էլի հազարավոր մարդիկ դա նորմալ չեն ընկալում:Փաստորեն ԱԺ հանձնաժողովում այդ խնդրի քննարկումը հնարավորություն կտա ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն մտահոգությունները, որոնք ունեք:Եվս մեկ անգամ այդ հարցը հանձնաժողովում պարտադիր կարգով քննարկվելու է:Արդյոք սա չի՞ խոսում այն մասին, որ ՀՀ իշխանությունները ևս մեր ինքնիշխանության վերաբերյալ մեծ կասկածներ ունեն, երբ, փաստորեն, Նիկողոսյանի նման հայտարարությունից հետո միայն ՊՆ-ն է իր քայլը կատարում:Դա նշանակում է, որ ընդհանրապես մեր քաղաքական համակարգը, ոչ միայն իշխանությունը, այլ ընդդիմությունն էլ դրան միացրած, որևէ կերպ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վերաբերյալ նման հայտարարությունները չեն դատապարտում և դա նորմալ են ընդունում: Դա լուրջ խնդիր է: Մի բան է, որ իշխանությունը նման կերպ գործի, մենք էլ իշխանությանը քննադատենք, բայց մեկ այլ բան է, որ հակառակ տեսակետն ունեցող ընդդիմություն էլ չունենք, դա է խնդիրը: Այսինքն, եթե մի ձևով մտածում է իշխանությունը, այդ նույն ձևով մտածում է ընդդիմությունը, հետևաբար ի՞նչ տարբերություն նրանց միջև: Այս մասին բազմիցս ասվել է:Պարոն Մարուքյան, իսկ այս հարցում Ռուսաստանից ինչ-որ առումով վախեր կայի՞ն:Ես չեմ կարող ասել, ոչինչ չեմ բացառում, բայց կոնկրետ իմ մասով իմ գործողությունները կատարել եմ ու շարունակելու եմ կատարել՝ առանց վախենալու: Մնացածն արդեն գնահատման խնդիր է, թե ինչպես մարդիկ կընկալեն, արդեն իրենց գործն է:
Աղբյուր՝ lragir.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ