Փոխմարզպետները կկրաճատվեն

01/11/2016

ԱԺ–ում հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց Կառավարութան աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանին,թե ինչու փոխմարզպետները չեն կրճատվում, արդյոք դրանք ուռճացված ծախսեր չեն, հատկապես, երբ ստեղծվել էին կոալիցիոն համագործակցության
շրջանակներում, բայց շարունակել են պահպանել հաստիքները նաև կոալիցիայի լուծարումից հետո: Էդմոն Մարուքյանը նշեց, որ նոր կառավարությանն այս առումով առաջարկ է արել: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց, որ պատգամավորի գրության հիման վրա վարչապետը հանձնարարել է իրեն ներկայացնել, թե քանի փոխմարզպետ կա հանրապետությունում, ինչ աշխատանքի վերաբաշխում կա: «Բացի այդ, վարչապետը հանձնարել է մարզպետներից ստանալ առաջարկություններ կրճատումների մասին: Սա կարծում եմ, որ ճիշտ որոշում է: Եթե նրանցից չստանա առաջարկություններ, ապա նման հանձնարարական կտրվի վարչապետի կողմից: Կարծում եմ, որ ոչ ուշ քան մեկ ամսում կստանաք ձեր հարցի պատասխանը»,- նշեց նախարարը:

Աղբյուր՝ politik.am

Բաժին: featured, Մամուլ