Կալանավայրերի հիմնական խնդիրը գերբեռնվածությունն է
Այսօր ԱԺ-ում կազմակերպվել էին Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
168.am-ի հարցին, թե ո՞րն է այսօր քրեակատարողական հիմնարկների ամենամեծ խնդիրը, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Այս պահին քրեակատարողական հիմնարկների հիմնական խնդիրը գերբնակեցումն է, որն ունի մի շարք արմատներ: Առաջինը դատական համակարգում եղած խնդիրները, ինչպես օրինակ, կալանքների մասսայաբար կիրառումն է, երկրորդը՝ պայմանական վաղաժամկետ համակարգը, որը չի գործում, երբ մարդկանց սահմանված ժամկետում չեն ազատում: Եվ նշյալ խնդիրները չլուծելու արդյունքում ունենում ենք գերբեռնվածություն, ինչից էլ բխում են ինքնավնասումները, կոռուպցիան և այլն»: Պատգամվորի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է նախ վերացնել պատճառները:
Աղբյուրը` http://168.am/2012/11/20/145032.html
Բաժին: Մամուլ