Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենալու ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Այս պահին Փարիզում գտնվող ԵԽԽՎ մոնիթորինգի նիստին մասնակցող Էդմոն Մարուքյանի հետ «Առաջին լրատվական»-ը անդրադարձել է ԵԽԽՎ-ում սպասվելիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին.«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵԽԽՎ-ում նման պրակտիկա գոյություն ունի արդեն տասնյակ տարիներ՝ անդամ երկրների մոնարխներ, ղեկավարներ ելույթով հանդես են գալիս ԵԽԽՎ նիստում, որից հետո պատվիրակները կարող են հարցեր տալ, որը դառնում է մի հետաքրքիր միջոցառում ու երկխոսություն, ինչպես նաև ևս մեկ անգամ Եվրոպական հարթակում խոսվում է երկրում իրականացվող բարեփոխումների մասին։ Հայաստանի պարագայում գիտեք, որ հեղափոխությունից հետո շատ մեծ է հետաքրքրությունը իրականացվող փոփոխությունների վերաբերյալ»։
Բաժին: featured, ԵԽԽՎ (PACE), Մամուլ, Պաշտոնական