ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Rik DAEMS-ը

30/01/2020

Մի լավ լուր էլ ունեմ հայտնելու։ ԵԽԽՎ այս նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ ընտրվեց իմ լավ ընկեր, Եվրոպայի Ժողովրդավարների և Լիբերալների Ալյանս քաղաքական խմբի արդեն նախկին ղեկավար, Ֆլամանդական խորհրդարանի անդամ, պատվիրակված Բելգիայի Սենատում Rik DAEMS-ը, ումից, պետք է խոստովանեմ, շատ բան եմ սովորել անցած երկու տարիների ընթացքում, երբ նա մեր քաղաքական խմբի ղեկավարն էր։ Սիրում եմ, ուժեղ, իմաստուն մարդկանց հետ ընկերություն անել, ումից շատ բան կարելի է սովորել և օգագործել պետական-քաղաքական գործունեության մեջ։

Բաժին: featured, ԵԽԽՎ (PACE)