Էդմոն Մարուքյանը` ականատեսի աչքերով
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի և Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացայի ջանքերով ապրլի 8-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանում և ուսանողական շրջանակներում ամենացավոտ խնդիրներից մեկի` հայաբնակ Քեսաբում թուրքական իշխանությունների հովանու ներքու տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Ցավոտ հարցի շուտ հետաքրքրությունները մի լսաանում էր համախմբել ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների:
Ապա ականատեսի աչքերով իրավիճակը ներկայացրեց Արևելագիտության ֆակուլտետում հյուրըկալված Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով մեկնել էր Սիրիա իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Էդմոն Մարուքյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ են ընդունել բոլոր քեսաբահայերին և աջակցություն ցուցաբերել:Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագիտական օղակները ակտիվորեն բարձրացնում են հարցը տարբեր հարթակներում:
Ըստ նրա սա այն դեպքն է, երբ քայլերը հստակ էին և ճիշտ ժամանակին: Պատգամավորը խոսեց նաև #SaveKessab ակցիայի մասին, ինչի միջոցով հաջողվեց միջազգային հանրությանը ահազանգել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ` հորդորելով ներկաներին չտարածել չստուգված տեղեկատվություն` դրանով իսկ ջուր լցնելով մեր հարևանների ջրաղացին:
Ուսանողների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկման ընթացքում քննարկվեցին հայրենադարձությանը, Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, Քեսաբում տեղի ունեցած դեպքերը որպես մշակութային ցեղասպանություն բնորոշելու, Սիրայում հետագա զարգացումների և մի շարք այլ հարցեր:
Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը որպես փորձագետ կարծիք հայտնեց, որ չնայած արևմտյան ուժերի ձեռնարկած բոլոր ջանքերին` Բաշար ալ-Ասադին կհաջողվի պահպանել իշխանությունը:
Բաժին: Մամուլ, Քեսաբ (Սիրիա)