Ֆոտոռեպորտաժ և տեսանյութ «Ինչպե՞ս դառնալ պատգամավոր» դասընթացից
Հոկտեմբերի 25-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում հավաքվել էին երիտասարդներ, ում հետաքրքիր էր մի հարց` «Ինչպե°ս դառնալ պատգամավոր»: Մասնակիցներին միացել էր ԱԺ անկախ պատգամավոր, իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, ով հանդիպման հիմնական բանախոսն էր:
Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան, որի նախագահ Խաչիկ Գևորգյանը հանդես եկավա բացման խոսքով և նշեց, որ Էդմոն Մարուքյանին կարելի է համարել 2012-ի ԱԺ ընտրությունների ամենալուսավոր թեկնածու:
Ապա խոսելու հարթակը տրամադրվեց Էդմոն Մարուքյանին, ով պատմեց, որ վերջին 10 տարվա ընթացքում զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ և ինքն իրեն սիրում է կոչել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, քանի որ միակ անկախ պատգամավորն է ԱԺ-ում:
Խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար, ինչպես հայտնեց Մարուքյանը, պետք է տիրապետել մի շարք «հմտությունների»՝ ներկայացնելով իր սեփական օրինակը:
էդմոն Մարուքյանի հաղթանակը կարելի է համարել «բազմապատկիչների» եղանակի հաղթանակ, քանի որ, ինչպես բանախոսը նշեց, մարդիկ մեկ ձայն չեն, այլ ինֆորմացիայի տարածման աղբյուր. մեկ ընտրողը իր թեկնածուի մասին տեղեկությունները հաղորդում է մյուսին, և այդպես շարունակ: Այս եղանակով, առանց ընտրարշավում մեծ ֆինասական ներդրման, պատգամավորը կարողացել է քաղաքի բնակիչներին պատմել իր թեկնածության և ծրագրի մասին:
Մարուքյանն ունեցել է ընդամենը մեկ շտաբ Վանաձորի կենտրոնում և 80 վստահված անձ, ովքեր աշխատել են կամավոր հիմունքներով և չեն վճարվել: Նրանք եղել են ընտանիքի անդամներ, ընկերներ, գաղափարակից մարդիկ:
Քարոզարշավի ընթացքում Էդմոն Մարուքյանի համար տպվել է ընդամենը 500 պաստառ, մի քանի հազար բուկլետ և կազմակերպվել են մի քանի բանավեճեր եթերում: Ի տարբերություն մյուս բոլոր թեկնածուների՝ Մարուքյանը մասնակցել է բոլոր բանավեճերին:
Ընտրություններում հաղթել է 2400 ձայնի առավելությամբ: Իսկ ընտրություններից հետո քաղաքացիների «Բարով կառավարեք» մաղթանքին, պատգամավորը պատասխանել է. «Բարով ծառայեմ, ես կառավարելու բան չունեմ»:
Տեքստը վերցված է` http://usaaa.am/
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» կողմից կազմակերպված «Ինչպե՞ս դառնալ պատգամավոր» դասախոսությանը:
Բաժին: Տեսանյութեր, Ֆոտոշարք