Author Archive: edd
Գրություն Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ
Սիրելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում եմ, որ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով […]
Գրություն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Ռուսաստանի Դաշնությունում հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծված խնդիրների վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես նաև փողոցներից տարվում են տուգանային հրապարակ, եթե անձը չունի ինչ-որ ժամանակավոր թույլտվություն։ Խոսքը, ըստ որոշ տվյալների, ժամանակավոր ներմուծման (ռուս․՝ временный ввоз) […]



