Author Archive: Ռուզաննա Ավագիմյան
Եթե այդ բողոքի ակցիաները չլինեին, արտահերթ նիստ չէր լինի
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը թանկացումների դեմ երթի և հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «ԵԼՔ-ի» նախագծի վերաբերյալ։ 08/02/2018թ.
Ռ-Էվոլյուցիա Էդմոն Մարուքյանի հետ – 05.02.2018 – Թողարկում 224
Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, քննարկման թեման՝ թանկացումներ, նախագահի ընտրություն։ 05/02/2018թ.
Կրիպտոարժույթի մայներներն ահազանգում են մոնոպոլացման վտանգի մասին․ Մարուքյանը նախաձեռնությամբ է հանդես եկել
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է օրենքով կարգավորել կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելը: Պատգամավորը հեղինակել է «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Կրիպտոարժույթը բացառապես թվային եղանակով հասանելի ակտիվ է, իսկ կրիպտոարժույթի մայնինգը գործողություն է, որի արդյունքում կրիպտոարժույթի ձեռքբերման գործարքը ստուգվում և գրանցվում է բլոկչեյնում կամ թողարկվում է նոր կրիպտոարժույթ։ Ըստ օրենսդրական նախաձեռնության հիմնավորման՝ նման նախագծի […]
Էդմոն Մաուքյանն առաջարկում է «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
«Քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը։ Նախագծով առաջարկվող կարգավորումները առավելագույնս լիբերալ են, մանավորապես, իմ կողմից առաջարկվել է սահմանել, որ․ 1. Հայաստանի Հանրապետությունում մայնինգով կարող է զբաղվել 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձ։ 2. Մայնինգով զբաղվելու համար որևէ նախնական […]
Կաշառակեր դասախոսները չեն կարող դառնալ բարձրագույն դատական խորհրդի անդամ. «Ելք»-ը հնարավոր է թեկնածու առաջադրի
Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության համաձայն, ներկայիս արդարադատության խորհրդին փոխարինելու է գալիս բարձրագույն դատական խորհուրդը։ Հենց այս նոր կառույցն է լինելու դատական համակարգի ղեկավար մարմինը՝ ավելի ընդարձակ լիազորություններով: Խորհուրդը կազմված է լինելու 10 անդամից, որոնցից 5-ը լինելու են դատավորներ, 5-ը՝ գիտնականներ։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բարձրագույն […]
Սա ուղերձ է, որ ԱԺ շենքում կարող եք հարձակվել տարբեր պատգամավորների վրա
Մեր զրուցակիցն է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Պարոն Մարուքյան, ԱԺ պետաիրավական հանձնաժողովը նախօրեին մերժեց Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։ Սա շատ վատ ավանդույթի ձևավորում է, որովհետև Հանրապետականները վախենում են հանձնաժողով ձևավորել, որը կքննի իրենց անդամի կողմից էթիկայի կանոնների խախտումը։ […]
Ձևավորվել է մի համակարգ, որը կիսանախագահականից էլ վատն է և գործադիրի նիստերը չլուսաբանելը հաստատում է այդ փաստը. Էդմոն Մարուքյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր վարչապետի կառավարման ժամանակ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու Կառավարության որոշմանը, կարծիք հայտնեց, որ դա հակաժողովրդավարական և ավտորիտար ավանդույթներ սերմանող որոշում է։ «Հիմա դրա շրջանակներում մենք բախվում ենք ամեն օր մի նոր փոփոխության, որը հաստատում է, որ Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, որը կիսանախագահականից էլ վատն է […]