Author Archive: Ռուզաննա Ավագիմյան
Երաշխիքներ պետք է ստեղծենք, որ ոստիկանների նկարահանած նյութերն այլ կերպ չօգտագործվեն, որ մարդուն հետագայում շանտաժ չանեն. Էդմոն Մարուքյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որն առաջարկում է ոստիկաններին թույլատրել տեսաձայնագրել, հայտարարեց, թե հարցը պետք է քննարկվեր ոչ թե ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում, որտեղից էլ ասեն, որ որևէ վտանգ չկա, այլ Պետաիրավական հանձնաժողովում, քանի որ առնչվում է մարդու իրավունքներին: «Նույն տեսանկարահանող սարքերով մարդկանց անձնական կյանքի տիրույթ եք մտնում, բազմաթիվ գործեր կան, […]
Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ «Ելք»-ը թանկացումների դեմ բողոքի երթից հետո նստացույց հայտարարի
«Ելք»-ը կազմակերպում է հանրային միջոցառում՝ երթ ընդդեմ թանկացումների: Սկսել են բողոքել երթուղայինների գծատերերը, վարորդները, որովհետև թանկացումները բոլորին են վերաբերում: Լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով վարորդների բողոքի մասին, որոնք դժգոհում էին վառելիքի գների թանկացումից՝ նշելով, որ գինը պետք է կա՛մ նվազեցնել, կա՛մ էլ թանկացնել ուղևորավարձը: «Կապ չունի, թե ով ինչ հայացքների […]
Երբ Հարկային օրենսգիրք էիք փոխում, գիտեիք, որ սեղմված գազի հարկը 3 անգամ թանկացնում եք. չէի՞ք մտածում, որ շղթայական էֆեկտ է ունենալու. Է. Մարուքյանը` իշխանությանը
Ազգային ժողովի 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանին մեկնարկած նիստին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ հունվարի 23-ին ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովը հրավիրել է գնաճի թեմայով խորհրդարանական լսումներ, հիշեցրեց, որ այս հարցին անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հետաքրքրվեց`արդյո՞ք խորհրդարանական լսումներ են հրավիրել՝ վերագրելով Սերժ Սարգսյանի հանձնարարականին: […]
Նախագծով թեթևացնում ենք տնտեսվարող ընկերությունների լիցենզիա հանելու հնարավորությունները. Մարուքյան
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը միտված է վտանգավոր թափոնների գործածության կարգավորմանը, այնպես որ տնտեսավարողների համար հնարավորություն լինի դաշտը բարելավել»,- խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը։ Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Գորգիսյանը և Արտակ Զեյնալյանը։ Մարուքյանը ներկայացրեց, թե իրավիճակ կա ներկայումս գործող օրենսդրությամբ։ […]
Թանկացումները բոլորիս են վերաբերվում և բոլորով պետք է պայքարենք դրանց դեմ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը թանկացումների մասին։
Էդմոն Մարուքյանը Բագրատաշենի մաքսատան ապահովագրողների հարցով գրություններ է ուղարկել վարչապետին և ՏՄՊՊՀ
Այսօր առավոտյան գրություններ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդրին։ Հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն […]