Author Archive: Ռուզաննա Ավագիմյան
Արցախի խորհրդարանում ընդունել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը
Դեկտեմբերի 19-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի նախագահը շնորհավորել է կուսակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած արդյունքների առթիվ և կարևորել […]
Իշխանությունները չեն կարող մեր թիկունքում որևէ փաստաթուղթ բանակցել․ Մարուքյանը՝ Լավրովի հայտարարության մասին
Լավրովի հայտարարությունը անակնկալ է՝ նոր բան է մեզ համար: Ես կարծում եմ, որ իշխանությունները չեն կարող մեր թիկունքում որևէ փաստաթուղթ բանակցել և հետո մեզ բերել հրամցնել ու ասել, թե բանակցել ենք արդեն, և եկեք վավերացնելու, տղերք, այլ պետք է ասվի, որ նման պահանջ կա: Օրինակ՝ ես հարցեր ունեմ. որտեղի՞ց է առաջացել այս պահանջը: Մենք խորհրդարանում […]
2012 թվականին Մարուքյանն առաջադրվել է առանց օրենքի խախտման
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել այն մասին, որ Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից, քանի որ նա 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կեղծել է իր հաշվառման հետ կապված մի շարք փաստաթղթեր։ Էնֆիաջյանը, մասնավորապես, պնդում է, որ Մարուքյանը 2009 և 2010 թվականներին մեկ տարուց ավել չի բնակվել Հայաստանում, հետևաբար՝ իրավունք չի ունեցել […]
Հայաստանի նոր ընդդիմության հետաքրքիր դրվագ ԵԽԽՎ-ում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը տեղեկություն հրապարակելով Փարիզում տեղի ունեցող ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստից՝ հայտնել է, որ դրանում ունեցած ելույթի ընթացքում բարձրացրել է Հայաստանի կարգավիճակը փոխելու հարցը: Մարուքյանը ԵԽԽՎ մոնիթորինգի խմբին ասել է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ազատ ընտրությունը վկայում է, որ ժամանակն է Հայաստանի մոնիթորինգի ենթակայության կարգավիճակը փոխարինել հետմոնիթորինգային երկխոսությամբ: Առաջին հայացքից […]
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստին՝ Էդմոն Մարուքյանի մասնակցության մասին
«Սիրելի հայրենակիցներ Փարիզում ավարտվեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը։ Նիստին մասնակցում էին Հայաստանի հարցով համազեկուցողները և ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն ու այլ անդամներ։ Ահա իմ ելույթը հայերեն թարգմանված։ Մնացած մանրամասները կներկայացնեմ Հայաստան վերադառնալուց հետո։ Հարգելի գործընկերներ, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական […]
Երկրորդ բևեռի ֆենոմենը, կամ՝ ինչո՞ւ է թիրախավորվում «Լուսավոր Հայաստանը»
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դարձավ երեք տարեկան։ Կուսակցության ձևավորման փուլում ավելի շատ հնչում էին հոռետեսական կարծիքներ․ ժամանակակից աշխարհում, երբ լիբերալ-դեմոկրատական աշխարհակարգը խորքային ճգնաժամի մեջ է, ազատական կուսակցություն ստեղծելը նույնիսկ ռիսկային ձեռնարկ է։ Ավելին՝ նման նախաձեռնությունը թրենդի մեջ չէ։ Այնուամենայնիվ, երեք տարիների համար ԼՀԿ-ի հայտն առավել քան տպավորիչ է։ Գաղափարական հարթության վրա Էդմոն Մարուքյանի թիմը կարողացավ դառնալ […]
Այն ուժը, որ խառնում է խաղաքարտերը, դառնում է թիրախ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարարշավ։ 07.12.2018թ.