Բաժին: Հարցազրույցներ
Էդմոն Մարուքյան. Երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին շատ լավ եմ վերաբերվում, բայց մտավախություններ ունեմ
Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին անդամ Էդմոն Մարուքյանը շատ լավ է վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին: Այս պահին, սակայն, նա մտավախություններ ունի և կարծում է, որ կարելի է քննարկել Հայաստանում դրա հնարավոր ներդրման հարցը, որպես տարբերակ թողնել սեղանին, չբացառել, բայց միևնույն ժամանակ հասկանալ, թե ներդնելու դեպքում ինչպես դա կազմակերպել: «Ինչպես կազմակերպել, որ […]
Ուրեմն ես սուպերմենն եմ. Է.Մարուքյան
«Եթե ես կարողացել եմ Հայաստանում չբնակվելով մարդկանց հասցնել ընտրությունների, ուրեմն ես սուպերմենն եմ, ինչ ասեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով մամուլի այն հրապարակումը, թե նա մեկ տարուց ավելի՝ 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը, չի եղել Հայաստանում, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը նրան տվել է վերջին հինգ տարում […]
Ճաղերից այս կողմ. կալանքը` բացառիկ խափանման միջոց Քրդատ նոր օրենսգրքի նախագծով
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելը Հայաստանում մեծ խնդիր է դարձել: Դրա վառ ապացույցն է շատ կարճ ժամանակը մեկ հռչակվող համաներումները: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նրա կարծիքով` կասկածյալների և մեղադրյալների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու փոխարեն, պետությունը ստիպված է լինում այսպես ասած իր սխալներն ուղղել համաներումների տեսքով: «Մեզ մոտ կալանքը դարձել […]
«Տեղեկատվությունը կա, կարիքի գնահատումն արված է, մնում է շատ արագ աշխատել». Էդմոն Մարուքյանը Սիրիա այցելության արդյունքների մասին
Հարցազրույց Աժ պատգամավոր, Քեսաբի հարցով Սիրիա մեկնած պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի հետ – Պարոն Մարուքյան, Քեսաբի դեպքերից հետո մասնավոր նախաձեռնությամբ մի խումբ պատգամավորներով մեկնեցիք Սիրիա` տեղում ծանոթանալու հարյուրավոր հայ ընտանիքների խնդիրներին, որոնք տարհանվել էին իրենց բնակավայրերից: Ձեզ այնտեղ սպասո՞ւմ էին, և ի՞նչ ազդեցություն ունեցավ այն: – Ճիշտն ասած` չէին սպասում, լուրջ անակնկալի եկան մարդիկ, որովհետև […]
«Եթե մի հայի քթից արյուն գա, Հայաստան պետությունը պետք է կանգնի նրա կողքին»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սիրիայից վերադարձած ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: – Պարոն Մարուքյան, այս օրերին հաճախ է հնչում՝ ինչո՞ւ մեր ամբողջ ներուժը հանկարծ կենտրոնացավ Քեսաբի վրա: Շատերը նաև ասում են՝ «Փրկենք Քեսաբ»-ից առաջ փրկենք Հայաստանը: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ էր համարժեք մեր արձագանքը Քեսաբի իրադարձություններին: – Կարծում եմ՝ արձագանքը շատ համարժեք էր, կազմակերպված, շատ ճիշտ, շատ տեղին […]
ՔԵՍԱԲԻ ՀԱՐՑՈՒՄ ԿՈՏՐՎԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Մարտի 27-28-ը մասնավոր նախաձեռնությամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն էին այցելել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Սամվել Ֆարմանյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արման Սահակյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը` հանդիպելու Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած մեր հայրենակիցներին, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից` հայաշատ Քեսաբից:«Իրավունքը» ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ […]



