Բաժին: featured
Ի պաշտպանություն փաստաբանների կոնվենցիայի (ԵԽԽՎ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը Եվրոպայի Դեմոկրտաների և Լիբերալների քաղաքական խմբի անունից՝ ի պաշտպանություն փաստաբանների կոնվենցիայի (ԵԽԽՎ)։ 24/01/2018թ.
Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Աֆրինում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրտաների և Լիբերալների քաղաքական խմբի անունից կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիական Աֆինում։ 24/01/2018թ.
ՏՄՊՊՀ-ն քննում է Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալների բողոքի մասին Մարուքյանի դիմումը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) քննում է Բագրատեշենի անցակետում ԱՊՊԱ գործակալների բողոքի վերաբերյալ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ գործակալների միջև ազատ մրցակցությունը խաթարված է։ «Կոնկրետ դեպքով գտնում ենք, որ ազատ մրցակցությունը խաթարվել է։ Պետք է գտնել օպտիմալ լուծում, որը և’ մրցակցության տեսանկյունից արդարացի կլինի, […]
Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Արտաշես Գեղամյանին հետևյալ բովանդակությամբ.
Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, որը հասել է նշանակման վայր նախորդ շաբաթվա վերջին : Առաջարկում եմ հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ու այն պարտադիր քննարկման առարկա դարձնել այդ նիստում:
Արմեն Սարգսյանի թեկնածությունը լուրջ խնդիր է առաջացնում կոնկրետ ՀՀԿ-ի ներսում
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: -Պարոն Մարուքյան, երեկ Սերժ Սարգսյանը ներկայացրեց ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին՝ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Արդյոք Սերժ Սարգսյանի՝ նախագահի թեկնածուի բնորոշիչները, որ պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի, անկուսակցական չլինի, արտերկրում և Հայաստանում ունենա վստահություն, համապատասխանում են […]
Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է նոր ձեւավորվող միջին խավին. Էդմոն Մարուքյան
Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է նոր ձեւավորվող միջին խավին։ Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով, 2016թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է նոր հարկային օրենգիրքը, որը ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի 1-ից, եւ դրանով ներմուծվել եւ բարձրացվել են մի շարք հարկատեսակներ։ […]



