Բաժին: Օրենսդրական նախաձեռնություններ
Հարգելի՛ գործընկերներ, հոկտեմբերի 01-ին շրջանառության մեջ եմ դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է այլևս թույլ չտալու բանկերին, վարկային կազմակերպությունների և գրավատներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս պայմանագրով նախատեսել, այնուհետև կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող հանրագումարային տուժանք։ Այժմյան կարգավորմամբ, հաշվի առնելով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը (3 տարի), միայն ընդհանուր […]
Համաներումն այլընտրանք չունի
Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին Վարչապետի աշխատակազմի Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչությունում քննարկվեց իմ կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով մասնավորապես առաջարկում եմ նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1.5 օր, ինչպես նաև մինչև 2004թ. օրենքին տալ հետադարձ ուժ։ Մի կողմից, դա հումանիստական քայլ է դատապարտված և […]
Առաջարկում եմ հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն
Երեկ աշխատանքային օրվա ավարտին շրջանառության մեջ եմ դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Վերջինով մասնավորապես նախատեսում ենք հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։ Նախագծով վերադարձ է կատարվում նախկին՝ ավելի մարդասիրական մոտեցմանը, քանի որ նախնական կալանքը ենթադրում […]
ԵԼՔ-ն առաջարկում է` հարկերի աճի դեպքում ֆիզիկական անձի մաքուր աշխատավարձը չնվազի
ԵԼՔ խմբակցության պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել աշխատանքային օրենսգրքում և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, այս մասին հաղորդում է ԵԼՔ խմբակցությունը: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի և Մանե թանդիլյանի կողմից շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում և «Պետական […]
5000 դոլարանոց բուլկի. Մայնինգը Հայաստանում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Հայաստանում իրականացվող մայնինգի վերաբերյալ։ 30/03/2018թ.
Եթե այդ բողոքի ակցիաները չլինեին, արտահերթ նիստ չէր լինի
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը թանկացումների դեմ երթի և հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «ԵԼՔ-ի» նախագծի վերաբերյալ։ 08/02/2018թ.
Կրիպտոարժույթի մայներներն ահազանգում են մոնոպոլացման վտանգի մասին․ Մարուքյանը նախաձեռնությամբ է հանդես եկել
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է օրենքով կարգավորել կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելը: Պատգամավորը հեղինակել է «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Կրիպտոարժույթը բացառապես թվային եղանակով հասանելի ակտիվ է, իսկ կրիպտոարժույթի մայնինգը գործողություն է, որի արդյունքում կրիպտոարժույթի ձեռքբերման գործարքը ստուգվում և գրանցվում է բլոկչեյնում կամ թողարկվում է նոր կրիպտոարժույթ։ Ըստ օրենսդրական նախաձեռնության հիմնավորման՝ նման նախագծի […]
Էդմոն Մաուքյանն առաջարկում է «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
«Քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը։ Նախագծով առաջարկվող կարգավորումները առավելագույնս լիբերալ են, մանավորապես, իմ կողմից առաջարկվել է սահմանել, որ․ 1. Հայաստանի Հանրապետությունում մայնինգով կարող է զբաղվել 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձ։ 2. Մայնինգով զբաղվելու համար որևէ նախնական […]