Բաժին: Մամուլ
Էդմոն Մարուքյանը պահանջում է Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ պատվո մեդալիցՆյութի աղբյուրը
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Պահանջում եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ՀՀ ԱԺ պատվո մեդալից. Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարությանը: Ազգային ժողովի նախագահին առաջարկել եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած ՀՀ ԱԺ բարձրագույն […]
Հեռու ժողովրդի գրպանից. Մարուքյանին վրդովեցրել է Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը (տեսանյութ)
Սեպտեմբերին մեկնարկելիք Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին ընդառաջ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դնելու ճանապարհային երթևեկության տուգանքներին վերաբերող օրինագիծ: Դրանով պատգամավորն առաջարկում է փոխել արտադատական ընթացակարգերով մարդկանց հաշվեհամարների վրա արգելանք դնելու միջոցով վարչական պատասխանատվության ենթարկելը և նվազեցնել տուգանքների չափերը: Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան էջում գրել է, որ գրեթե բոլոր խմբակցություններից պատգամավորներ են մոտեցել […]
«Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկն է«. Էդմոն Մարուքյան
Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկն է: Այս ոլորտը պետք է կարգավորվի օրենքի ուժով: Հիշեցնում եմ` իմ ելույթից հետո ոչ մի բան չի փոխվել այս ոլորտում վարվող քաղաքականության մեջ։ Ելույթումս նշված նախագիծը արդեն պատրաստ է: Գրեթե բոլոր խմբակցություններից պատգամավորներ են մոտեցել ինձ և հայտնել իրենց աջակցությունը։ Աշնանային նստաշրջանին ընդառաջ նախագիծը կդրվի […]
Առանց ԵՄ դրոշի տակ պաշտպանվող արժեքների իրենք այսօր ոչ մի նստացույց չէին կարող անել
Էդմոն Մարուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . Եվրոմիության դրոշը պատռող կամ ոտնատակ տվող ցուցարարները պետք է մի բան լավ իմանան, որ առանց այդ դրոշի տակ պաշտպանվող արժեքների իրենք այսօր ոչ մի նստացույց չէին կարող անել։ Ի՞նչ ասեմ շատ ափսոս… Աղբյուր՝ pressmedia.am
Պետք է հասկանալ, որ հնարավորինի արվեստը հասել է այդքանին.Էդմոն Մարուքյան
Արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակվում է Բաղրամյան պողոտայի ցույցը: Երեկ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց կառավարության` էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ, ասելով, որ հոսանքի սակագնի թանկացումը չի կասեցվում, և որ մինչ համակարգում աուդիտ անցկացնելը 6,93 դրամով թանկացումը կփոխհատուցի կառավարությունը: Ոստիկանությունն իր հերթին պահանջել է ցուցարարներից` ազատել Բաղրամյան պողոտան: Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր […]
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. Այս ամենը չի կարող անհետևանք մնալ
Բաղրամյան պողոտայում արդեն երրորդ օրն է քաղաքական գործիչների, շոուբիզի ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ ցուցարարների և ոստիկանների միջև կազմվել է այսպես կոչված “կենդանի պատ”: Բարոմետրը շարունակում է բլից երկխոսությունների շարքը այդ գաղափարի հեղինակների և դրան արձագանքած հայտնիների հետ: Շատերը խոսում են այն մասին, որ նման դրական էներգետիկայով բողոքի ակցիաներ Հայաստանում երբեք չեն եղել: Ինչպիսին են Ձեր […]
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. «Ե՛Ւ ԲՈՂՈՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ, Ե՛Ւ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ»
Զրուցեց` ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ Բողոքի գործողություններ իրականացնող քաղաքացիական ակտիվիստները հաստատակամորեն դեմ են իրենց բողոքը քաղաքականացնելուն: Անկախ նախաձեռնողների եւ նրանց ստվերում եղած շրջանակների շարժառիթներից` բողոքի դրած նպատակն իր սրտին մոտ է ընդունել ժողովուրդը եւ հատկապես` երիտասարդությունը, ակցիաները կամաց-կամաց ավելի կազմակերպված դարձան, եւ, այս նախաձեռնությունը, կարելի է ասել, հաջողված է եւ անպայման արդյունքի բերելու է: Բողոքի գործողության նախաձեռնողների […]
Նիկոլ Փաշինյանի կոչը՝ հավաքվել 00.45-ին
ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ, մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, հոգեւորականներ. Այսօր ժամը 00.45-ին խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Հովհաննես Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար: Պատը կազմվում է մեկ նպատակով եւ մեկ կարգախոսով. բռնությունը պետք է բացառվի, կողմերից որեւէ մեկը բռնություն չպետք […]
«Պահանջում եմ բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակել». Էդմոն Մարուքյան
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ վերադարձա Մետրոպոլիտենի ոստիկանության բաժնից, որտեղ առավոտյան ժամը 6-ից բերման են ենթարկված շուրջ 14 քաղաքացի, որտեղ էր նաև արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի հայտնի գործիչ Գագիկ Գինոսյանը: Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո պարզվեց, որ կանայք տարվել են ալկոհոլի օգտագործման ստուգման, […]
Պահանջում եմ քրեական գործի հարուցում՝ ՀՀ Քրեական օրենսդրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով
Մամուլում արդեն բավականին շատ հրապարակումներ և տեսանյութեր կան լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ: Պահանջում եմ ՀՀ Քրեական օրենսդրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, քրեական գործերի հարուցում: ՀՀ Քրեական օրենսդրքի 164-րդ հոդված. 1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ […]