Բաժին: Մամուլ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՄԵԿ, ԱՅԼ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԶ ԶԻՋԻ
Վերջնականապես որոշված չէ, թե 7-րդ գումարման Ազգային ժողովը քանի մշտական հանձնաժողով է ունենալու։ Նախորդ գումարման խորհրդարանում գործում էր 9 հանձնաժողով, սակայն դրանից առաջ 12-ն էին, հանձնաժողովների թիվը կրճատեցին՝ դարձնելով 9, միայն այն պատճառով, որ «Ելք» խմբակցությունը չնախագահի որեւէ հանձնաժողովում։ Մասնավորապես, միավորվեցին առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, մարդու իրավունքների եւ պետաիրավական հանձնաժողովները, ինչպես նաեւ տարածքային […]
Արցախի խորհրդարանում ընդունել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը
Դեկտեմբերի 19-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի նախագահը շնորհավորել է կուսակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած արդյունքների առթիվ և կարևորել […]
Իշխանությունները չեն կարող մեր թիկունքում որևէ փաստաթուղթ բանակցել․ Մարուքյանը՝ Լավրովի հայտարարության մասին
Լավրովի հայտարարությունը անակնկալ է՝ նոր բան է մեզ համար: Ես կարծում եմ, որ իշխանությունները չեն կարող մեր թիկունքում որևէ փաստաթուղթ բանակցել և հետո մեզ բերել հրամցնել ու ասել, թե բանակցել ենք արդեն, և եկեք վավերացնելու, տղերք, այլ պետք է ասվի, որ նման պահանջ կա: Օրինակ՝ ես հարցեր ունեմ. որտեղի՞ց է առաջացել այս պահանջը: Մենք խորհրդարանում […]
2012 թվականին Մարուքյանն առաջադրվել է առանց օրենքի խախտման
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել այն մասին, որ Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից, քանի որ նա 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կեղծել է իր հաշվառման հետ կապված մի շարք փաստաթղթեր։ Էնֆիաջյանը, մասնավորապես, պնդում է, որ Մարուքյանը 2009 և 2010 թվականներին մեկ տարուց ավել չի բնակվել Հայաստանում, հետևաբար՝ իրավունք չի ունեցել […]
Հայաստանի նոր ընդդիմության հետաքրքիր դրվագ ԵԽԽՎ-ում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը տեղեկություն հրապարակելով Փարիզում տեղի ունեցող ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստից՝ հայտնել է, որ դրանում ունեցած ելույթի ընթացքում բարձրացրել է Հայաստանի կարգավիճակը փոխելու հարցը: Մարուքյանը ԵԽԽՎ մոնիթորինգի խմբին ասել է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ազատ ընտրությունը վկայում է, որ ժամանակն է Հայաստանի մոնիթորինգի ենթակայության կարգավիճակը փոխարինել հետմոնիթորինգային երկխոսությամբ: Առաջին հայացքից […]
Երկրորդ բևեռի ֆենոմենը, կամ՝ ինչո՞ւ է թիրախավորվում «Լուսավոր Հայաստանը»
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դարձավ երեք տարեկան։ Կուսակցության ձևավորման փուլում ավելի շատ հնչում էին հոռետեսական կարծիքներ․ ժամանակակից աշխարհում, երբ լիբերալ-դեմոկրատական աշխարհակարգը խորքային ճգնաժամի մեջ է, ազատական կուսակցություն ստեղծելը նույնիսկ ռիսկային ձեռնարկ է։ Ավելին՝ նման նախաձեռնությունը թրենդի մեջ չէ։ Այնուամենայնիվ, երեք տարիների համար ԼՀԿ-ի հայտն առավել քան տպավորիչ է։ Գաղափարական հարթության վրա Էդմոն Մարուքյանի թիմը կարողացավ դառնալ […]
Էդմոն Մարուքյան․ Այս անգամ մարդիկ ավելի անկաշկանդ են
Քարոզարշավի վերջին օրը որոշ քաղաքական ուժեր Վանաձոր էին այցելել ոչ թե քարոզարշավ իրականացնելու, այլ 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ասում է, որ աղետի գոտին իրենց համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում է: Ընդ որում, ըստ Մարուքյանի, խնդիրը պետք է լուծվի նախկին իշխանությունների օրոք երկրից թալանված գումարներով: […]
Պատգամավորը կամուրջ ու խողովակ է քաղաքացու և պետական տարբեր ինստիտուտների միջև․ ԼՀԿ-ի քարոզարշավը՝ Պառավաքարում
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը Տավուշի մարզի Պառավաքար համայնքում է՝ ԼՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Մարուքյանի խոսքով՝ մարզերի բնակիչներն իրենց «հող ու ջրի» մարդուն պետք է ձայն տան, որպեսզի համայնքների խնդիրներին քաջածանոթ անձը դառնա պատգամավոր և կարողանա խնդիրներին լուծում տալ։ «Պատգամավորը կամուրջ է, խողովակ քաղաքացու […]
Բելառուսի նախագահն ըստ էության խայտառակել է այն ռեսպուբլիկան, որը ինքը ներկայացնում է
«Երբ մենք ասում էինք՝ ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, մեզ ասում էին՝ վայ, դուք մեր դաշնակիցներին բան եք ասում: Մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնությունն է. Բելառուսը և մյուս ուժերը ավելի պրոադրբեջանական, պրոթուրքական ուժեր են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ-ի՝ Փաշինյանին հասցեագրված արձագանքին՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը շարունակում է. «Նույնը […]
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ–ին կոչ արեց սատարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում
Պատգամավորը նշել է, որ ամբողջ այդ համակարգը կազմալուծելու համար դեռ շատ գործ կա, բայց այսօրվա կարևոր մարտահրավերը նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ֊-ը աշնանային նստաշրջանում իր հիմնական ասելիքից առաջ պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի ելույթին` նշելով, որ չի պատրաստվում արձագանքել ադրբեջանցի գործընկերների ողջ ելույթին, միայն նրան կհորդորի պայքարել […]