Archive for Հունվար, 2015

Հանդիպում վետերանների հետ

30/01/2015

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հանդիպումը վետերանների հետ: 25/01/2015թ.

Շարունակել կարդալ

Ի սկզբանե, Վալերի Պերմյակովը պետք է հանձնվեր ՀՀ իրավապահ մարմիններին․ պատգամավոր

24/01/2015

ՌԴ սահմանապահ զորքերի կողմից հայտնաբերված ցանկացած անձ, որը փորձ է կատարում հատել ՀՀ պետական սահմանը, պետք է փոխանցվի Հայաստանի իրավապահ մարմիններինէ։ Խոսելով Գյումրիում հունվարի 12-ին ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած դաժան սպանությանը հաջորդող իրադարձություններից՝ կարծիք հայտնեց պատգամավոր Էդնոմ Մարուքյանը։ Հիշեցնենք՝ հունվարի 12-ին հայ ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայտնաբերելու աշխատանքներին միացել էին նաև ռուս […]

Շարունակել կարդալ

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացները

23/01/2015

«Երկրի հարցը» հաղորդաշարի շրջանակներում ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Արծվիկ Մինասյանը ներկայացնում են Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացները:

Շարունակել կարդալ

Կոստանյանի դիմումը ՌԴ գլխավոր դատախազին չի բավարարվելու. այն ֆորմալ բնույթ կկրի

21/01/2015

Այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր մամուլը և քաղաքացիները ՌԴ ՔԿ պետ Բաստրիկինի հայտարարությունն ավելի վստահելի և բավարարող են համարում, քան մեր պետության պաշտոնատար անձանց` մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը, ինչն աբսուրդ է, քանի որ Բաստրիկինի խոսքում որևէ նոր բան չի հնչել և որևէ նոր բան չի ասվել այն հայտարարությունից, որը արել էր ՀՀ գլխավոր դատախազը […]

Շարունակել կարդալ

Գյումրին դաս է՝ մեր քաղաքական ուժերի տեղն ու դերը մեր հասարակության մեջ պատկերացնելու համար. Է. Մարուքյան

19/01/2015

ԱԺ անկախ  պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Գյումրիի իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքական ուժերի պասիվության պատճառով Գյումրիի ժողովուրդն արեց այն, ինչ պետք է աներ: Իսկ պասիվությունը նա պայմանավորում է ռուսական թեմաներին անդրադառնալու՝  չափից շատ զգուշավորությամբ: Նա նաև կարծում է, որ որոշակի շանտաժի դրսևորում է, երբ  ռուս որոշ քաղաքական գործիչներ կամ ռուսական ԶԼՄ-ներ խոսում են այն […]

Շարունակել կարդալ

Կոստանյանը կդիմի, բայց հարց է՝ ռուսական կողմը կբավարարի՞ մեր պահանջը

17/01/2015

Անկախ պատգամավոր, իրավաբան ու նախկինում փաստաբան Էդմոն Մարուքյանը Գյումրու ոճրագործության մեջ մեղադրվող ռուս սահմանապահի՝ Հայաստանում դատապարտվելու ու պատասխանատվության ենթարկվելու մասին մեզ հետ զրույցում ասաց. «Ծայրահեղ դեպքում, եթե մեզ հանձնման խնդիրը չլուծվի, ու ռուսական կողմը չբավարարի մեր դատախազության պահանջը, ապա գոնե դատավարությունը կլինի ռուսական զինվորական կայազորային դատարանում, եւ մեր հանրությունը, բոլոր շահագրգիռ մարդիկ հնարավորություն կունենան գոնե […]

Շարունակել կարդալ

«Հրապարակ». Պրակտիկան ցույց է տալիս, որ հանցագործը պատիժը կկրի Ռուսաստանում

17/01/2015

«Անկախ պատգամավոր, իրավաբան ու նախկինում փաստաբան Էդմոն Մարուքյանը Գյումրիի ոճրագործության մեջ մեղադրվող ռուս սահմանապահի՝ Հայաստանում դատապարտվելու ու պատասխանառվության ենթարկվելու մասին մեզ հետ զրույցում ասաց. «Ծայրահեղ դեպքում, եթե մեզ հանձնման խնդիրը չլուծվի, եւ ռուսական կողմը չբավարարի մեր դատախազության պահանջը, ապա գոնե դատավարությունը կլինի ռուսական կայազորային դատարանում, եւ մեր հանրությունը, բոլոր շահագրգիռ մարդիկ հնարավորություն կունենան գոնե հետեւելու […]

Շարունակել կարդալ

Հնարավոր է, որ Գյումրու ոճրագործության կասկածյալը դատվի Գյումրիում, իսկ պատիժը կրի Ռուսաստանում

15/01/2015

Իմ նախկին փաստաբանական և իրավապաշտպան փորձից պետք է ասեմ, որ 2011 – 2012 թվականներին մի շարք գործերով զբաղվել եմ ռուս զինվորների պաշտպանությամբ, որոնք տարբեր զինվորական հանցագործություններ էին կատարել ռուսական բազայի տարածքում: Այդ քրեական գործերի նախաքննությունը և դատաքննությունը անց էր կացվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գործող ՌԴ ռազմական քննչական մարմնի այնուհետև նույն տարածքում դատական նիստեր […]

Շարունակել կարդալ