Archive for Մայիս, 2015

Էդմոն Մարուքյանը նոր ստեղծվելիք կուսակցության մասին

19/05/2015

Մեր զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր կուսակցություն եք ուզում հիմնել։ Ո՞րն է նպատակը, արդյոք բավարա՞ր չէին մինչև հիմա գոյություն ունեցող կուսակցությունները։ Ինչո՞վ կառանձնանա այս մեկը։Նոր դեմքերով, նոր մշակույթով, նոր հռետորաբանությամբ, նոր խոսքով, նոր մեթոդներով։ Այն մտադիր ենք իրականացնել այնպիսի մարդկանց միջոցով, որոնք այս արժեքները կիսում են։ Իսկ այդ մարդիկ […]

Շարունակել կարդալ

«Եղբայր, ինչպե՞ս եղավ, որ երկրաչափական պրոգրեսիայով հարստանում եք»

17/05/2015

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն առաջարկում է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բարձրացնել 17.8 դրամով: Ըստ ՀԷՑ-ի տարածած հայտարարության, ընկերությունը մտադիր է հոսանքի գինը ներկայումս գործող 41,85 դրամից դարձնել 58,93` թանկացնելով 17,8 դրամով: Առաջարկվում է գիշերային սակագինն էլ 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ: Տնտեսագետ  Զոյա Թադեւոսյանն «Ասպարեզի»  հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմանը, նշեց, որ […]

Շարունակել կարդալ

Մենք չենք գնալու վերջին 25 տարում տարբեր ընդդիմությունների կողմից տրորված արահետով

16/05/2015

– Պարոն Մարուքյան, վերջին ամիսներին պարբերաբար բարձրաձայնում եք նոր մշակույթի, ինստիտուցիոնալ ընդդիմության պահանջի մասին: Կարծես քայլեր եք անում այդ ուղղությամբ ու չեք հերքում, որ կարող է կուսակցություն հիմնեք: Ի՞նչ է ենթադրում այդ նոր մշակույթի ընդդիմությունը, ինչո՞վ է տարբերվելու դաշտում առկա բազում կուսակցություններից, եւ, առհասարակ, կա՞ դրա հասարակական պահանջը: – Նախ ասեմ, որ նման գաղափար ինձ […]

Շարունակել կարդալ

«Կարմիր գծերը չեն արդարացրել իրենց Երևանում, չեն արդարացնի նաև աղքատ Վանաձորում». փորձ է արվելու հարցը նորից օրակարգ բերել

11/05/2015

Մայիսի 4-ին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր հարցին, որ Վանաձորում ևս փորձ է արվում ներդնել «կարմիր գծերի» տխրահռչակ պրակտիկան: «Վանաձորի ավագանու առաջիկա նիստի ընթացքում կքննարկվի` Տիգրան Մեծի պողոտայի, Մյասնիկյան և Մխիթար Գոշի փողոցների վրա ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների` Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, առաջարկվում է Երևանի […]

Շարունակել կարդալ

Խոշտանգումների համար Հայաստանում որևէ մեկը չի դատապարտվել

08/05/2015

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ՀՀ քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը 07/05/2015թ.

Շարունակել կարդալ

Վանաձոր համայնքին պատկանող աղբատար ավտոմեքենաները չպետք է վաճառվեն

05/05/2015

Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ տեղեկացնելով, որ Վանաձոր քաղաքի համայնքի ղեկավարը մայիսի 07-ին սպասվող ավագանու նիստի օրակարգում քննարկման ենթակա հարցերի մեջ առաջարկել է ներառել որոշակի ՍՊ ընկերությունների ուղղակի վաճառքով աղբատար ավտոմեքենաներ վաճառելու մասին հարցը, մասնավորապես աղբատարներից երկուսը 1.5, մյուսը՝ […]

Շարունակել կարդալ

Ցմփոր քաղաքապետերը՝ իրենց տեղը նստած, բռնաբարելով երկրի ապագան, ծախսերը փակելու փոխարեն էշություն են անում. ՀՀԿ-ական պատգամավոր

05/05/2015

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին մտահոգում է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից Կոտայքի մարզի աղբահանության բարելավման համար տրվող 3,5 միլիոն վարկը: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը […]

Շարունակել կարդալ

02.05.15/Ձեր փաստաբան՝ Արամ Վարդևանյան-Պարլամենտարիզմի կայացման հիմնախնդիրները Հայաստանում

04/05/2015

Հետաքրքիր զրույց Արամ Վարդևանյանի հետ. Պարլամենտարիզմի կայացման հիմնախնդիրները Հայաստանում

Շարունակել կարդալ

Կարմիր գծերը Վանաձորում

04/05/2015

Վանաձորի ավագանու առաջիկա նիստի ընթացքում կքննարկվի` Տիգրան Մեծի պողոտայի, Մյասնիկյան և Մխիթար Գոշի փողոցների վրա ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների, Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, առաջարկվում է Երևանի փորձը կիրառել Վանաձորում` ներդնելով «կարմիր գծեր» քաշելու վիճահարույց պրակտիկան: Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և իրապես Վանաձորում փորձ է արվելու կարմիր գծեր […]

Շարունակել կարդալ