Archive for Օգոստոս, 2015

Անարգանքի սյունին պետք է գամել ցանկացած նման բան քարոզողին

11/08/2015

Մեր զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Պարոն Մարուքյան, անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի արած հայտարարությանը՝ երեկ դիմել եք ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պահանջելով զրկել Անդրանիկ Նիկողոսյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալից: Ինչո՞վ եք պայմանավորում Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված նման հայտարարությունների առկայությունը: Կարո՞ղ էր արդյոք  Անդրանիկ Նիկողոսյանը ՌԴ իշխանությունների կարծիքից դուրս հայտարարություն անել։Կարծում […]

Շարունակել կարդալ

Եթե Գ. Սահակյանը չմեդալազրկի Ա. Նիկողոսյանին, այդ խարանը հավետ կմնա պետական ինստիտուտների ճակատին. Է. Մարուքյան

11/08/2015

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով հանդես էր եկել Հայաստանի` Ռուսաստանի կազմ մտնելու անհրաժեշտության մասին հայտարարած Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանին ԱԺ պատվո մեդալից զրկելու նախաձեռնությամբ, Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Նիկողոսյանի պաշտպանների այն մեկնաբանություններին, որ մեր օրենսդրությամբ շնորհման կարգ կա, իսկ զրկելու՝ ոչ, ասաց. «Տեսե՛ք, «ԱԺ կանոնակարգ-օրենքով» ԱԺ նախագահը որոշում է կայացնում՝ տալ մեդալ, […]

Շարունակել կարդալ

Հրաշալի նախադեպ

11/08/2015

Հայտնի է դարձել, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայ-ռուսական ինչ որ կառույցների ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրած անվանական զենքը և մի քանի այլ անվանական նվերներ: Պարզվում է՝ Նիկողոսյանը պարգեւատրվել է նաեւ ՊՆ Անդրանիկ Օզանյան եւ Գարեգին Նժդեհ մեդալներով:Պարզվում է նաեւ, որ ՀՀ պետական կառավարման զանազան մարմիններ նույնպես մեդալներ են տվել նրան, […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյանը պահանջում է Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ պատվո մեդալիցՆյութի աղբյուրը

10/08/2015

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Պահանջում եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ՀՀ ԱԺ պատվո մեդալից. Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարությանը: Ազգային ժողովի նախագահին առաջարկել եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած ՀՀ ԱԺ բարձրագույն […]

Շարունակել կարդալ

Բակային հանդիպում Լազյան փողոցում

01/08/2015

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հերթական հանդիպումը Վանաձորի Լազյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի տարածքում: 22/07/2015

Շարունակել կարդալ