Պատգամավորի երդումը
ԱԺ Կանոնակարգ Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պատգամավորները երդվում են`
Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝
Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար: