Էդմոն Մարուքյանը նույնպես դեմ է քվեարկել և դուրս եկել դահլիճից

23/12/2013

Այսօր խորհրդարանական չորս խմբակցություններ հանդես են եկել հայտարարությամբ, որ վավերացված չէ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն էլ դեմ է քվեարկել և դուրս եկել դահլիճից:

«Ես գազային համաձայնագրերին դեմ եմ արտահայտվել ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ և այսօր էլ դեմ եմ քվեարկել ու դուրս եկել դահիճից: Այս մասով իմ պահվածքը չի տարբերվել ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների պահվածքից: Որքան հասկացա, մեր դուրս գալուց հետո նորից են քվեարկել, դրա համար արձանագրվել են միայն կողմ ձայները»,- ասաց նա:

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ