Էդմոն Մարուքյանն առաջարկում է ճշմարտության հանձնաժողովներ ստեղծել

27/02/2014

1944 – 2007 թթ, աշխարհում՝ տարբեր երկրներում ստեղծվել է մոտ 30 այսպես կոչված՝ ճշմարտության հանձնաժողով այն երկրներում, որտեղ «Մարտի 1»-ի նման և ավելի ծայրահեղ դեպքեր ու իրադարձություններ են եղել:
Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես կարծում եմ, որ հնարավոր է մոտ 4 մարդու սպանություն բացահայտել, եթե անգամ մեկին էլ հնարավոր է, պետք է բացահայտվել»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը, ով գտնում է, որ պետք է լինի ոչ միայն «Մարտի 1–ի» հետ կապված ճշմարտության հանձնաժողով, այլ մի շարք այլ հարցերի, որոնք այսօր և երեկ խորհրդարանի ամբիոնից ներկայացվել են:
Եթե նման մտադրություն լինի, ապա Էդմոն Մարուքյանը պատրաստ է իր մասնագիտական ներուժը և փորձը ներդնել: Նա առաջարկեց նաև ելք ստեղծված իրավիճակից: Այն է՝ եթե քաղաքական մեծամասնությունն ասում է, որ հանձնաժողովի ստեղծումը տեղին չէ, ապա, ըստ Էդմոն Մարուքյանի՝ պետք է հենց ինքը՝ որպես քաղաքական մեծամասնություն առաջարկի այլընտրանք:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ այլընտրանքը կարող է լինել նշված հանձնաժողովի ստեղծման նպատակների իրագործումը:

 

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Մամուլ