Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վիկտոր Դալլաքյանին գործընկեր չի համարում, բայց շնորհավորել է նրան

12/09/2012

ԱԺ անկախ պատգամավոր, խորհրդարանական ընտրություններին Վանաձորում Վիկտոր դալլաքյանին հաղթած Էդմոն Մարուքյանն այսօր «Անկախ»-ի հետ զրույցում, խոսելով իր և Վիկտոր Դալլաքյանի հարաբերությունների մասին, ասաց, որ իրենք գործընկերներ չեն. Իր գործընկերները միայն պատգամավորներն են:
«Ինչ վերաբերում է Վիկտոր Դալլաքյանի նոր նշանկմանը, ապա չնայած այն հանգամանքին, որ ես իրեն խորհրդարանական ընտրություններում հաղթել եմ 2400 ձայնի առավելությամբ, այնուամենայնիվ, ես շնորհավորել եմ նրան իր նոր պաշտոնի կապակցությամբ»,- ասաց անկախ պագամավորը:
«Անկախ»-ը հետաքրքվեց, թե արդյոք Դալլաքյանն էլ իրեն է շնորհավորել հաղթանակի կապացությամբ, Մարուքյանն ասաց, որ ոչ, հակառակ իր շնորհավորանքին, Դալաքյանից նա այդպես էլ որևէ շնորհավորանք չի ստացել:
«Իմ այս քայլն էլ արդեն ինքնին վկայում է իմ պատրաստակամության, բաց քաղաքականություն վարելու, բոլորի հետ համագործակցելու մասին»:
Մարուքյանը նշեց նաև, որ ինքն այս ընթացքում` ինչ ԱԺ-ում է, դեռևս չի շփվել իր հանդեպ պարտություն կրած Դալլաքյանի հետ, և իրենք, ըստ էության, Վանաձորում էլ ծանոթ չեն եղել:
Ի դեպ, Էդմոն Մարությանն առաջին իսկ օրերից արդեն սկսել է բավականին ակտիվ պատգամավորական գործունեություն ծավալել խորհրդարանում: Նա հայտնեց, որ ինքը, ինչպես խոստացել էր, ակտիվ աշխատանքներ է տանելու կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների իրականացման և գիտության ոլորտի ֆինանսավորման ուղղությամբ:
Վահե Մակարյան

 

Աղբյուրը` http://ankakh.com/2012/09/240452/

Բաժին: Հարցազրույցներ