Է. Մարուքյանի հերթական մտահոգությունը
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շարունակում է facebook-յան իր էջում մեջբերումներ անել ՀՀ ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույցից:
Հերթականը ներկայացնում ենք ստորև.
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդի» համար սահմանել է 10 տոկոս շահութաբերություն: Մինչդեռ, ՀՀ ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է, որ Հայաստանի գազամատակարարման համակարգի թերբեռնվածության` 8 մլրդ խմ գազ սպառելու հնարավորության փոխարեն տարիներ շարունակ ընդամենը 1,7 մլրդ սպառելու պարագայում անգամ ընկերության շահույթը 11 մլրդ 282 մլն դրամից դարձել է 13 մլրդ 862 մլն դրամ: Միաժամանակ, անցած 5 տարիներին ընկերությունը ՀՀ-ին չի վճարել շահաբաժիններ…»:
Աղբյուր` Panorama.am
Բաժին: Մամուլ