ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շարունակում է ֆեյսբուքյան իր էջում գրառումներ անել գազային խորհրդարանական հանձնաժողովի միջանկյալ զեկույցի դրվագներից
«Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդի» համար սահմանել է 10 տոկոս շահութաբերություն: Մինչդեռ, ՀՀ ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է, որ Հայաստանի գազամատակարարման համակարգի թերբեռնվածության` 8 մլրդ խմ գազ սպառելու հնարավորության փոխարեն տարիներ շարունակ ընդամենը 1,7 մլրդ սպառելու պարագայում անգամ ընկերության շահույթը 11 մլրդ 282 մլն դրամից դարձել է 13 մլրդ 862 մլն դրամ: Միաժամանակ, անցած 5 տարիներին ընկերությունը ՀՀ-ին չի վճարել շահաբաժիններ…», գրում է պատգամավորը facebook-ի իր էջում:
Աղբյուր՝ lragir.am
Բաժին: Մամուլ