Հայաստանում գազիֆիկացումը գրեթե ավարտվել է, և այդ առումով լրացուցիչ աշխատուժ ներգրավելու անհրաժեշտություն, կարծես թե, չկա
Մի դրվագ ՀՀ ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույցից…
Հանձնաժողովն իր միջանկյալ զեկույցում մի շարք մտահոգություններ է նշել: Դրանք հիմնականում վերաբերում են գազի սակագնի ձևավորմանը: Օրինակ, «ՀայռուսԳազարդի» աշխատավարձերի գծով ծախսը ավելացել է մոտ 8,9 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է եղել միջին ամսական աշխատավարձը 119 հազար դրամից 227 հազար դրամ բարձրացնելու հանգամանքով, ինչպես նաև՝ աշխատողների քանակը 4792-ից 5783 դարձնելու կամ մոտ 1000-ով ավելացնելու գործոնով:
Հատկապես երկրորդ հանգամանքը հանձնաժողովում լուրջ մտահոգություններ է առաջացրել այն պատճառով, որ Հայաստանում գազիֆիկացումը գրեթե ավարտվել է, և այդ առումով լրացուցիչ աշխատուժ ներգրավելու անհրաժեշտություն, կարծես թե, չկա…
Էդմոն Մարուքյան
Աղբյուր՝ mediamall.am
Բաժին: Մամուլ