ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը

17/09/2014

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մասնագիտական հանձնաժողովների համատեղ աշխատանքների հնարավորությունները և առաջիկա ծրագրերը:

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: Մամուլ, Պաշտոնական