ՄԻՊ-ի զեկույցը դատախազության գովասանագիրն է. Էդմոն Մարուքյան

20/10/2014

«Այս զեկույցը կարծես գովասանագիր լինի ուղված Հայաստանի գլխավոր դատախազին».

Աժ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ՄԻՊ-ի նախորդ տարվա զեկույցին, որտեղ Իրավունքների պաշպանը նկարագրել էր դատախազության գործունեությունը: Պատգամավոր Էդմոն Մարուքյանի որակմամբ այս զեկույցը բավականին թույլ էր. շատ աղմկահարույց գործեր, որոնք առնչվում էին մարդու իրավունքների ոտնահարմանը, այդպես էլ մնում են անարձագանք ՄԻՊ-ի  աշխատակազմի կողմից: Փոխարենը` ըստ Մարուքյանի  բազմաթիվ են կենցաղային հողի վրա ծագած վեճերի մասին արձանագրությունները: Պատգամավորը նկատում է. ՄԻՊ գրասենյակում ներընտանեկան խնդիրների մասով բազմաթիվ գործեր կան կազմված, բայց աչքաթող են արվել աղմկահարույց գործերը:

Մարուքյանն օրինակ է բերում Նուբարաշենի ՔԿՀ-ում արձանագրվա դեպքը, որտեղ առանց դատարանի որոշման` գրեթե քսանչորս օրով անձին անօրինական զրկել էին ազատությունից, և ՄԻՊ գրասենյակում այդ ուղղությամբ ոչինչ չէին ձեռնարկել:

 

Աղբյուր՝ xosq.am

Բաժին: Մամուլ