Հակասահմանադրական է. վարչական մարմնի բեռը դրվում է քաղաքացու վրա. Էդմոն Մարուքյան
«Որպեսզի պարզ լինի, թե խնդիրը որտեղից է ծագել և ինչումն է կայանում, պետք է ավելի հեռվից գանք: 2013թ.-ի դեկտեմբերին ընդունվեց Վարչական դատավարության նոր օրենսգիրքը, որը շատ դրական, շատ լավ օրենսգիրք էր, և ընդունվեց կից փաթեթ, որտեղ կար նաև այս վարչարարության մասին օրենքը, որով որ մենք ասացինք՝ Սահմանադրության հետ կապված խնդիր ենք տեսնում»,- վարչարարական հիմունքների և վարչարարական վարույթի մասին օրենքի նախագծի վերաբերյալ դիտողությունների մասին հարցին պատասխանեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա հաղորդմամբ՝ այդ օրինագիծն ընդունվեց, հունվարի 1-ից վարչական խախտումների համար տուգանքները սկսել են գանձվել արտադատարանական կարգով:
«Քաղաքացին ստանում է վարչական ակտ կամ էլ չի ստանում, որովհետև դրա հետ էլ կապված շատ լուրջ խնդիր կա, իսկ հետո ստանում են նամակ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից: Հիմնականում քաղաքացիները տեղեկանում էին այդ մասին իրենց բանկային հաշիվների վրա արգելանք դրվելուց հետո»,- ասաց նա:
Քաղաքական գործիչը հաղորդել է, որ դրանից հետո մեծ դժգոհություններ էին սկսվել, նույնիսկ քաղաքական ուժերը իրենց 12 կետերի մեջ մտցրեցին, կառավարությունը հանձնաժողով ստեղծեց:
«Մեր վրդովմունքը նրանում է, որ այդ ամբողջ քննարկումներից հետո մենք նորից նախագիծ ենք բերում խորհրդարան, որով այդ խնդիրը չենք լուծում, ու ասում ենք, որ այստեղ դրական բաներ կան»,- հավելեց Մարուքյանը:
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: featured, Մամուլ, Տեսանյութեր