«Պետական մարմինն ուռճացված է». Է Մարուքյան

11/11/2014

«2.5 կես տարի է այս գումարման ԱԺ-ն գործում է և ես 2.5 տարի է ներկայցնում եմ օպտիմալացման հարցը»:

ԱԺ նիստում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով պետական կառավարման համակարգը պետք է օպտիմալացվի և հնարավորինս փոքր, արդյունավետ գործող կառավարություն  ունենա: Սակայն այսօր  նախարարությունների վերամիավորման և նորի ստեղծման հարց,  ըստ էության որպես նախագիծ, իրավական  հիմավորում չունի: Էդմոն Մարուքյանի խոսքով հիմանվորւմն ավելի շատ քաղաքական, քան իրավական բնույթ է կրում:

«Հիմնավորում, թե ինչո՞ւ այս նախարարությունները պետք է միավորվեն, ի՞նչ ձևով պետք է աշխատեն և յուրաքանչյուրի շրջանակններում ի՞նչ  փոփոխություններ են տեղի ունենալու, այս պահին պարզ չէ: Օրինակ ամեն նախարարություն ունի 3-4 տեղակալ:  Հիմա այս տեղակալների թիվն իրար է գումարվելո՞ւ, նախարարն 8 տեղակալ է  ունենալո՞ւ,  թե՞ այլ լուծում է առաջդրվելու»,- նկատեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանի խոսքով պետական մարմինն «ուռճացված» է: Նա թվարկեց  գործող 18 նախարարությունները` նշելով, նախարարնրի տեղակալների, խորհրդականների, քարտուղարուհիների և վարորդների թիվը: Մարուքյանի որակմամբ` պետական կառավարման համակարգն արդյունավետ չի գործում և ծանրաբեռնված է: Ըստ նրա հարկավոր է  լուրջ բարեփոխումներ իրականացնել և ունենալ փոքր կառավարություն, որը կունենա քիչ  ռեսուրսներ, պատգամավորի խոսքով` առանց այն էլ աղքատ երկրում:

Մարուքյանը հիշեցրեց, որ, երբ խորհրդարանում քննարկվում էր  հանրային  աշխատողների աշխատավարձի բարձրացման հարցը` բոլորը կողմ էին, որ հանրային ծառայողը բարձր աշխատավարձ ստանա. փոխարենը հարկավոր էր օպտիմալացնել հանրային ծառայության ամբողջ բնագավառը: «Աշխատավարձերը բարձրացվեցին, բայց օպտիմալացում չեղավ»,- նկատեց Մարուքյանը, ով պատրաստվում է, հարցը բարձրացնել այնքան ժամանակ մինչև այն լուծում ստանա:

«Այս ձևով շարունակել պահել  պետական ուռճացված ապարատը, ըստ էության, ոչ մեկի շահերից չի բխում: Եվ տեսնում ենք, թե օրեցօր ինչ է կատարվում մարզեր գնացող գումարների կրճատումներով, կամ ընդհանարպես անարդարացի պետական ռեսուրսների բաշխման առումով»,- ասաց Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ ինքը կողմ է օպտիմալացմանը, սակայն հարկավոր է ավելի խոր բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում:

 
Աղբյուր՝ xosq.am

Բաժին: Մամուլ