Դրական տեղաշարժ ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում
ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդական խմբի հետևողականության, մեծ ջանքերի և ՀՀ ոստիկանության պատրաստակամության արդյունքում 01.01.2015թ-ից ՀՀ ոստիկանության համակարգում գործող ՁՊՎ-ներում պահվող յուրաքանչյուր անձին հասանելիք մեկ օրվա անվճար սննդի ձեռքբերման համար հաշվարկված գումարի չափը հնարավոր է եղել ավելացնել.
– նախկին` 690 ՀՀ դրամի փոխարեն 830 ՀՀ դրամ (20.3% ավելին),
– հղի կանանց, կերակրող մայրերին, անչափահասներին և հիվանդներին 790 ՀՀ դրամի փոխարեն` 980 ՀՀ դրամ (24.1% ավելին):
Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից
Աղբյուր՝ xosq.am
Բաժին: Մամուլ