Կոստանյանի դիմումը ՌԴ գլխավոր դատախազին չի բավարարվելու. այն ֆորմալ բնույթ կկրի

21/01/2015

Այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր մամուլը և քաղաքացիները ՌԴ ՔԿ պետ Բաստրիկինի հայտարարությունն ավելի վստահելի և բավարարող են համարում, քան մեր պետության պաշտոնատար անձանց` մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը, ինչն աբսուրդ է, քանի որ Բաստրիկինի խոսքում որևէ նոր բան չի հնչել և որևէ նոր բան չի ասվել այն հայտարարությունից, որը արել էր ՀՀ գլխավոր դատախազը մամուլի ասուլիսի և Գյումրիում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ: Եկեք ավելի շատ հարգենք ու սիրենք մեր պետությունը. մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու և միայն մեր հարգանքը մեր իսկ նկատմամբ կստիպի մյուսներին ևս մեզ հարգել:

Բաժին: Հարցազրույցներ, Տեսանյութեր