Ձեր մեղքերը մի՛ գցեք ձեր վրայից. Է.Մարուքյանն ընդդիմությանը

23/02/2015

Երկրում ստեղծված իրավիճակի մեղավորը նաև ընդդիմությունն է, ընդդիմությունը քաղաքական ճգնաժամի մի մասն է, հետևաբար իշխանության հետ միասին պետք է հեռանա, դաշտը մաքրվի, նոր ուժեր գան:

Այս մասին հայտարարեց Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:

Մարուքյանի խոսքով՝ ընդդիմությունն ասում է՝ քաղաքական ճգնաժամ կա, սակայն տեսլական ու լուծումներ չի առաջարկում:

 

«Ինչո՞վ է ընդդիմությունը տարբերվում իշխանությունից»,-դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ հարցրեց Մարուէյանը: Նա ասաց, որ քաղաքական այդ թիմը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ավելի լավ հիմնավորեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը, քան գործող իշխանությունը: Նա ասաց, որ ընդդիմադիր ուժերը աջակցեցին ՀՀ իշխանություններին՝ երկիրը տանելու դեպի ԵՏՄ, որտեղ չկա ժողովրդավարություն, կան քաղաքական հետապնդումներ:

 

«Դուք աջակցել եք այդ արժեքներին, հիմա ո՞նց եք արժեքներից խոսում: Դուք չունեք երկրի զարգացման այլ տեսլական, հետևաբար չկա տարբերություն՝ դուք եք երկիրն ինտեգրում ԵՏՄ-ին, թե իշխանությունը: Դուք ձեր քաղաքական ուժով այնպես արեցիք, որ այդ հարցում ներքին որևէ ընդվզում չեղավ: Այդ իրավիճակում նաև հնարավոր ամեն ինչ ասացիք այն մարդկանց, ովքեր այլ կարծիք ունեին, ինչ ասես ասացիք այն մարդկանց, ովքեր Հայաստանի ապագան Եվրամիության ընտանիքում են տեսնում: Այո, ամեն ինչ շատ վատ է, որովհետև չենք կարողանում այնպիսի ուժեր ձևավորել, այնպիսի ընդդիմություն ունենալ, որը չի ասի՝ շատ վատ է, այլ լուծումներ կառաջարկի»,- ասաց նա:

 

Էդմոն Մարուքյանը նկատեց, քաղաքական համակարգում առկա խդիրներն առաջ են քաշվել ոչ միայն իշխանության այլև ըդդիմության մեղքով: «Դա ձեր մեղքերն էլ են, մի գցեք ձեր վրայից»,- ասաց պատգամավորը:

 

Նա ընդդիմությանտ տեսնում է նաև արտագաղթի մեղավորների շարքում. «Բա էդքան մարդկանց համոզել եք, ասում եք ամսի տասին ժամը վեց անեց կես իշխանափոխություն ա  լինելու, ժամ եք դրել: Քսան տարի ժամ եք դրել մարդկանց համար: Սա է վիճակը, դրա համար կա արտագաղթ: Այլընտրանքային տեսլական է պետք այսօրվա ընդդիմադիր դաշտում»,- հայտարարեց Մարուքյանը:

 

Աղբյուր՝ xosq.am

Բաժին: Մամուլ, Տեսանյութեր