Հայաստանում 650 հազար գազ սպառող տարիներով խաբվել է

10/04/2015

Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի բացահայտումների շուրջ Lragir.am-ը զրուցել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետՊարոն Մարուքյան, հանձնաժողովի եզրակացությունը դուք բնորոշեցիք որպես հաղորդում հանցագործության մասին:Ի՞նչ եք կարծում, Գլխավոր դատախազությունն ընթացքկտա՞ այդ բացահայտումներին:Այն, որ հետաքրքվելու բաներ կան այդ փաստաթղթում, դա միանշանակ է: Դրա մասին թե ես, թե իմ գործընկերներից շատերը խոսեցինք: Հիմա հրապարակային փաստաթուղթ կա, և կան իրավապահ մարմիններ, թող ուսումնասիրեն: Վիճակն այնքանով է մտահոգիչ, որ այն բոլոր բամբասանքներն ու խոսակցությունները, մամուլում տպագրված նյութերն արդեն պաշտոնական փաստաթղթի տեսք ստացան: Դրանից երևում է, որ Հայաստանում 650 հազար սպառող տարիներով խաբվել է՝ կորուստներ, չհիմնավորված ներդրումներ, որոնք նաև ուռճացված են եղել: Եվ այդ ամեն ինչը ներառված է եղել գազի սակագնի մեջ, այսինքն՝ մեր քաղաքացիները վճարել են այդ ամեն ինչի համար: Այս ամենի համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, այն մարդիկ, ովքեր դա արել են և այն մարդիկ, ովքեր դրա նկատմամբ հսկողության պարտականություն ունեն, սակայն իրենց պարտականությունները չեն կատարել:Բարձրաստիճան պաշտոնյաներ պե՞տք է այս գործով պատասխանատվության ենթարկվեն:Ամենաառաջինը խոսքը գնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին, որովհետև մեր պետական համակարգում այդ հանձնաժողովն է պարտավոր իր լիազորությունների շրջանակներում կիրառել իր գործիքակազմն ու թույլ չտալ, որ նման բան տեղի ունենա, ինչը որ տեղի է ունեցել: Այդ մասին բազմիցս ասվել է, հիմա արդեն պաշտոնական փաստաթղթի տեսքով ասվեց:Դուք նաև արձանգարել եք, որ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն իր գլխավոր խնդիրը չի լուծել, այն է՝ անդրադարձ կատարել հայ-ռուսական գազային պայմանագրերի վերանայմանը:Երբ չէր ստեղծվել հանձնաժողովը, ասում էին՝ այո, վատ պայմանագիր է դա, բայց մենք հանձնաժողով կստեղծենք և դրա եզրակացության հիման վրա կվերաբանակցվի հայ-ռուսական գազային պայմանագիրը: Հիմա կա եզրակացություն, սպասում ենք, տեսնենք, թե ինչ կլինի: Արդյո՞ք դա որևէ ազդեցություն կունենա և որևէ կերպ կբանակցվի այն պայմանագիրը, որը վավերացվել է մինչև 2043 թվականի համար: Հաջորդ քայլը պետք է դա լինի: Ես կարծում եմ՝ հաջորդ քայլերը պետք է հետևյալը լինեն՝ պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի այդ ուռճացված ծախսերի ու կորուստների վերջը տրվի, որ գազի գինը բնակչության համար նվազեցվի: Հաջորդ քայլը պետք է այն լինի, որ գազի համար մենք վճարենք ռուբլիով, ոչ թե դոլարով: Մենք գիտենք, որ Ռուսաստանն իբրև թե ամբողջ աշխարհում դոլարի դեմ պայքարում է: Դե եթե դոլարի դեմ է պայքարում, ապա գոնե իր ռազմավարական գործընկերոջ հետ պետք է ռուբլիով իրականացնի գազի առևտուրը, ինչը մեզ շատ ձեռնտու կլինի:Հանձնաժողովի գործունեության ընթացքում կարծես թաքցվեց գլխավոր հարցերից մեկը՝ պարզվեց նախորդ տարի մեծ աղմուկ հանած 20 տոկոս բաժնետոմսերի օտարումը ռուսական կողմին օրինական է: Արդյո՞ք դահամոզիչ է:Ոչ թե պարզվեց օրինական է, այլ հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ օրինական է: Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Այդ հարցով ես ուսումանսիրություն չեմ կատարել, բայց քաղաքական ուժերը պնդում են, որ անօրինական է՝ հիմնվելով այն փաստարկի վրա, որ առաջին հերթին դա խորհրդարանի միջոցով օրենքի տեսքով պետք է ներառվեր սեփականաշնորհվող գույքի ցանկում և նոր բանակցվեր դրա օտարման շուրջ, ինչը չի արվել:Եթե ընդհանրացնում ենք հանձնաժողովի աշխատանքը, դա այն էր, ինչ պետք է արվեր: Ժամանակը քիչ էր, չեն հասցրել ավելի շատ խորանալ, բազմաթիվ հարցեր են դուրս մնացել, բայց ես չէի սպասում, որ հանձնաժողովի զեկույցի տեսքով այսքան արդյունք կունենանք: Մարդիկ աշխատել են, լուրջ խախտումներ են հայտնաբերել: Հաջորդ քայլն արդեն գործադիր իշխանությանն է, որ դրա հիմքով սկսի որոշակի գործողություններ կատարել թե պատասխանատվության հարց բարձրացնելու, թե շարունակվող անօրինականությունները դադարեցնելու, թե նաև գազի գնի ու պայմանագրի վերանայման ուղղությամբ:Օրենսդիր իշխանությունն իր գործն արել է այս առումով՝ ստեղծել է հանձնաժողով, ուսումանսիրություն է կատարել: Արդեն կա զեկույց, որը կարող է բազմաթիվ խնդիրների լուծման բանալին լինել և այդ ճանապարհը բացել գործադիր իշխանության տարբեր մարմինների համար, որոնք ուզում են, ունեն այդ կամքն ինչ-որ բան անելու: Սա կարող է դառնալ նախադեպ, նույն խնդիրները կան Հարվակովկասյան երկաթուղիներում, բաշխիչ էլեկտրացանցերում և այլ ոլորտներում: Եթե նույն ձևի ուսումնասիրվի, նույնանման խնդիրներ կտեսնենք այդ ոլորտներում նույնպես:Իրանական գազի թեման է այս փուլում դարձյալ արդիականէ դարձել: Դուք հարցադրում արեցիք, թե ԵՏՄ անդամՀայաստանը ինչպե՞ս կարող է օգտվել այդհնարավորությունից: Ի՞նչ լուծում եք տեսնում այս հարցում:Մարդիկ կողմ ենք քվեարկել այն պայմանագրին, որը գրեթե բացառում է այլընտրանաքային գազի գնումը և ասում են՝ օգտագործենք իրանական գազը: Ես դրա համար իրենց հիշեցրեցի, որ՝ դուք արդեն փակել եք այդ ճանապարհն այդ պայմանագրով ու նաև ԵՏՄ-ին անդամակցելով: Ես չեմ ասում, որ ընդհանրապես շանս չկա, ես հիշեցնում եմ դա: Իրականում կարծում եմ, որ եթե իրավիճակ փոխվի և հայ-ռուսական գազային այդ պայմանագիրը վերանայվի, շանս կարող է լինել: Այսօր գազի ամբողջ համակարգը տրված է Գազպրոմին: Ո՞նց եք պատկերացնում, եթե նա չցանկանա իրենց գազի ցանցով այլ երկրի գազ անցնի ու տրվի բնակիչներին, այդ գազը կանցնի՞: Այսինքն՝ մինչև նրանք համաձայնություն չտան, մենք այլ երկրից չենք կարող գազ գնել, որովհետև ամբողջ գազի համակարգը, ներքին ցանցը վաճառել են մեկ ընկերության: Ամբողջ ձվերը դրել են մեկ զամբյուղի մեջ, որ կոտրվելուց ամբողջը կոտրվի:

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ