ՀԱՐՑՈՒՄ. Ի՞նչ զգացողություններ են ունեցել ֆեյսբուքցիները Վատիկանում մատուցված սուրբ պատարագին հետևելիս

12/04/2015

Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առաջին անգամ պատարագ մատուցեց՝ հիշատակելով Ցեղասպանությունը։ Սա պատմական ու բացառիկ իրադարձություն է հայերիս համար։ Պատարագի ընթացքում Հռոմի Պապը Սրբերի շարքին է դասել Ցեղասպանության ընթացքում իրենց հավատքի համար կոտրված 1.5 միլիոն անմեղ զոհերին, բայց ոչ որպես անհատներ, այլ որպես քրիստոնյա մարդու մեկ հավաքական կերպար, ով սպանվել է զուտ իր ազգության ու կրոնի համար: Ինչպես նաև  Ֆրանցիսկոս պապի որոշմամբ, Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» խիստ պատվավոր կոչումը, որը հիմնադրվել է 1928 թվականին։ Կաթոլիկ եկեղեցում և առհասարակ՝ քրիստոնեական աշխարհում, բացառիկ պատիվ է արժանանալու այս կոչմանը, քանի որ քրիստոնեության 2000 տարվա պատմության մեջ եղած հազարավոր գործիչներից միայն 36-ն են արժանացել այդ պատվին։

BlogNews.amը փորձեց փոքրիկ հարցման միջոցով հասկանալ, թե ինչ են զգում ֆեյսբուքահայերը՝ այս պատմական իրադարձությանը ականատես դառնալով:

Անուշանահիտ

Միանշանակ դրական, շատ դրական էմոցիաներ ստացա։ Լուսավոր օր էր ինձ համար։ Արտասվելու աստիճան հուզական էր։

Սերգեյ ՍարգսյանԶգում եմ, որ շատ դրական զարգացում է տեղի ունենում արտաքին քաղաքականության մեջ, ու դա ինձ դուր է գալիս:
Էդմոն ՄարուքյանԱռաջինը հպարտության զգացում ունեցա՝ ևս մեկ անգամ հասկանալով, որ թուրքական մերժողականությունն իր ուժով ու ազդեցությամբ չի կարողանում կասեցնել մեր ազգի արդար ու անդադար պայքարը հանուն ճշմարտության: Մենք երբեք չենք կարող մոռանալ Հռոմի Պապի այս համարձակ քայլը: Ինչ վերաբերվում է բուն պատարագին, ապա այն աննախադեպ էր ամեն ինչով:
Կոնստանտին Տեր-ՆակալյանԱսել, որ տպավորված եմ, կնշանակի ոչինչ չասել։ Ընդ որում՝ միանգամից մի քանի կետով եմ խիստ դրական նստվածք ստացել այդ միջոցառումից։ Նախ՝ հենց այդ բացառիկ պատարագի փաստը, որն աննախադեպ էր ու Ցեղասպանության ճանաչման գործընթացում ըստ իս ամենամեծ քարոզչական ձեռքբերումը այս 100 տարվա մեջ։ Երկրորդը, տպավորված եմ մեր դիվանագիտական կորպուսի ու հոգևորականության այն հատվածի աշխատանքով, ովքեր այս ամենը հնարավոր դարձրեցին, որովհետև մանկամտություն կլիներ կարծել, որ այս ամենն ինքն իրեն ստացվեց, և վերջապես՝ Գրիգոր Նարեկացուն ամենապատվավոր կոչումներից մեկի շնորհումը, որը պաշտոնապես Նարեկացուն ու ողջ հայ ժողովրդին ճանաչում է որպես Արևմտյան մեծ քաղաքակրթության հենասյուն ու ջատագով։ Առանձին ուզում եմ նաև նշել Արամ կաթողիկոսի փայլուն ճառը և պատարագի ժամանակ հնչած դուդուկի կատարումը։ Մի խոսքով, ապրեն բոլոր նրանք, ովքեր հնարավոր դարձրեցին այս ամենը։
Իզաբելլա ԱբգարյանԽորին երախտագիտություն զգացի Հռոմի պապի հանդեպ, և արդարության վերականգնման հույսն էլ ավելի ուժեղացավ: Այդքան հուզմունք վաղուց չէի ապրել: Այսօր տեսածս երբեք չեմ մոռանա …
Арман АбовянКонечно турки взбесились, а азерасты начали рвать на себе волосы причитая и завывая от бессильной ярости перед четкими и недвусмысленными формулировкам Папы Римского.К чести Ватикана надо отметить,что попытки запугивания,шатнажа и прямого подкупа со стороны турецко-азербайджанского тандема не произвели никакого эффекта,наоборот Святой Престол охарактеризовал Геноцид самыми жесткими формулировками. Честь и Хвалавсем тем,кто не продал свою душу за баррель нефти или за геополитические интересы.
Աշոտ ՍարգսյանԱմբողջ օրը ֆեյսբուքյան էջումս կիսվում էի զգացողություններովս….. Հպարտություն եմ զգում, այսօր ամբողջ աշխարհի քրիստոնյաներին ուղերձ հղեց Հրոմի Պապը, ասեց իր դիրքորոշումները և դատապարտեց….
Տաթևիկ ԱվետիսյանՏարիներ շարունակ սպանող լռությունը մի տեսակ վերջին օրերին դարձավ աղաղակող, ինչն իրոք անչափ ուրախացնող փաստ է: Հուսով եմ` սա լավ սկիզբ է, որովհետև մինչև վերջին օրերի աժիոտաժը, իմ կարծիքով, Ցեղասպանության ճանաչման գործում ոչինչ կամ գրեթե ոչինչ չէր արվել:
Նանե ԱրզումանյանՍա մեծ իրադարձություն է Հայաստանի համար, երբ աշխարհին լայնամասշտաբ կերպով բարձրաձայնվում է Հայոց ցեղասպանության մասին: Իսկապես հպարտ եմ, որ ՀՀ նախագահն այնպիսի ճիշտ քաղաքականություն է իրականացնում, ինչի արդյունքում Հռոմի Պապը պատարագ վարեց ի պատիվ մեծ Եղեռնի զոհերի հիշատակի: Իսկ որպես քրիստոնյա հայ՝ անսահման հպարտություն եմ զգում, որ ունենք Արամ կաթողիկոսի պես առաջնորդ, ով իր ելույթով ևս մեկ անգամ ապացուցեց մեր ցավի իսկությունը: Հուսամ, որ այս ամենը կունենա իր հետագա արձագանքները, և նմանատիպ միջոցառումներ կրկին  կլինեն 100-ամյակին ընդառաջ: Պետք է նշեմ նաև, որ Թուրքիան արդեն հետ կանչեց Վատիկանի իր դեսպանին, իսկ սա նշանակում է, որ դեռ նրանց կողմից տարբեր դիվանագիտական հարձակումներ կլինեն, ինչին պիտի պատրաստ լինենք։
Արման ԹաթոսյանՃիշտն ասած՝ ուղիղ հեռարձակմանը չեմ հետևել, ու ավելի ուշ եմ ծանոթացել մանրամասներին, բայց շատ տպավորիչ էին թե՛ Հռոմի Պապի ելույթն ու նրանում հնչած ուղերձները համաշխարհային հանրության ու մասնավորապես Թուրքիայի իշխանություններին, թե՛ Սուրբ Պետրոսում հնչած հայկական դուդուկը ու հատկապես՝ Արամ 1-ին կաթողիկոսի ելույթը։ Դեռևս միայն այսքանն եմ տեսել, բայց միայն այն փաստը, որ բոլոր միջազգային խոշոր լրատվական կայքերն ու գործակալություններն իրենց գլխավոր նորությունների շարքում ու առաջին էջերին գրում են այսօրվա պատարագի մասին, կարծում եմ՝ արդեն իսկ անհավանական PR է Հայաստանի համար, մանավանդ եթե հաշվի առնենք մինչ այս Քիմ Քարդաշյանի շնորհիվ բարձրացած աղմուկն ու առաջիկայում սպասվելիք այլ իրադարձությունները (Սպիվակով, SOAD և այլն)։
Վանիկ ԷլիզբարյանՄեծ հպարտություն ապրեցի, քանի որ դա ապտակ էր Թուրքիայի իշխանություններին: Եվ առհասարակ պետք է մեր արտաքին դիվանագիտական բոլոր կառույցները ճիշտ աշխատեն. միայն այդ դեպքում կունենանք արդյունք: Հայ ազգը հոգնել է բարոյական հաղթանակ տանելուց, մեզ պետք են գործնական դաշտում ևս հաղթանակներ… Կարծում եմ, որ այսօրվա միջոցառումը դրա սկիզբն է:
Նարինե ՍուլթանյանՀամոզված եմ, որ այսօր ամբողջ հայությունը սրտատրոփ սպասում էր այդ արարողութանը!!! Մեզ համար շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Հպարտություն, հուզմունք, սպասումներ, այս զգացողություններն էին ինձ ուղղորդում պատարագի ընթացքում: Հուսով եմ, որ այսօրվա պատարագի, ինչպես նաև շատ իրադարձությունների արդյունքում մեզ ի վերջո կհաջողվի հասնել նպատակակետին!!!

Աղբյուր՝ blognews.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ