Աղվան Հովսեփյանը մտահոգ է «Սիվիլիթաս»-ի համար

01/10/2012

Այսօր ԱԺ-ում հնչած գրեթե բոլոր հնչեցված հարցերին  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տալիս էր նույն պատասխանը՝ Վարդան Օսկանյանը նվիրատվությունները ծախսել է անձնական նպատակներով:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը գլխավոր դատախազին հարցրեց, թե ի՞նչ է տալիս մեղադրյալի կարգավիճակը, եթե նա կարող է չմասնակցել հարցաքննություններին եւ չպատասխանի որեւէ հարցի. «Ելնելով գործի քննության արդյունավետությունից ես համապատասխան որոշում կկայացնեմ»,-նշեց Ա.Հովսեփյանը:

Քրեկան գործը ի՞նչ կերպ կազդի «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ «Սիվիլնեթ» լրատվամիջոցի գործունեության վրա:Այս հարցը հնչեցրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Աղվան Հովսեփյանի տրամաբանությամբ, այս ամբողջ գործընթացը բխում է «Սիվիլիթաս»-ի եւ «Սիվիլնեթ»-ի շահերից, քանի որ գումարները չեն փոխանցվել հիմնադրամին: Գլխավոր դատախազը մի քանի անգամ շեշտեց, որ գումարները վերադարձվելու են «Սիվիլիթաս»-ին եւ այս առումով այդ կառույցը պետք է շահագրգիռ լինի ջրի երես հանել բարեգործական  նկատառումներով ուղարկված գումարային փոխանցումների ողջ գործընթացը: «Բացառապես բարեգործական նպատակներով փոխանցված միջոցները չպետք է գնային Օսկանյանի գրպանը: Այս ամենն ուղղված է «Սիվիլիթաս» հրմնադրամի գույքային շահերը պաշտպանելուն: Սա է վկայում, որ քրեական գործ հարուցելով՝ մենք պաշտպանում ենք նաեւ Հանցմանների բարի անունը»,- հայտարարեց Աղվան Հովսեփյանը:

 

Աղբյուրը` http://www.galatv.am/news/view/defendant-oskanyan.html

Բաժին: Ելույթներ ԱԺ-ում, Մամուլ, Տեսանյութեր