Բյուջեից դոտացիաների մեծ մասը տրամադրվում է Երևանին, մեր երկիրը դարձնում ենք մայրաքաղաք. Է. Մարուքյան
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին բարձրացրեց համայնքներին դոտացիա տրամադրելու հարցը:
«Դոտացիաների հիմական մասը բաժին է ընկնում մայրաքաղաքին: Մայրաքաղաքի զարգացման դեմ որևէ բան չունեմ, բայց մեր երկիրը դարձնում ենք մայրաքաղաք»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ մարդկանց մտածողության մեջ է փոփոխություն եղել, ովքեր Հայաստանը Երևան են հասկանում:
«Սա լուրջ խնդիր է, եթե դոտացիաները չբաշխվեն այն ձևով, ինչպես պետք է, կունենանք այն, որ բնակչություն չի մնալու մարզերում: Ապրելու համար աուրա չի ստեղծվում»,-ասաց նա:
Մարուքյանը տեղյակ էր, որ «Համահարթեցման ամսին» օրենքի փոփոխության նախագիծ է մշակվում և նշեց, որ այս օրենքը պատրաստելիս բաշխման չափանիշերը պետք է վերանայվեն:
Հարցին պատասխանեց ՏԿԱԻՆ նախարար Ամեն Երիցյանը, ով նշեց, որ «Համահարթեցման մասին» օրենքը գրվել է 18 տարի առաջ և իր առջև դրված խնդիրները կատարել է, սակայն այժմ պետք է լինեն փոփոխություններ:
«Այդ հարցն արդեն քննարկվում է, և մի քանի ամսից՝ հավանաբար սեպտեմբեր, հոկտեմբերին ձեր դատին կներկայացնեն այն: Մեծ աշխատանք է իրականացվել և համահարթեցումն արդեն նայում ենք ըստ համայնքների: Խմբավորել ենք, թե որտեղ ինչ գործոններ են ներդրվելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Երևանին տրվող գումարներին, պա ըստ նրա՝ դրանք տրվում են համապատասխան բնակչության քանակի:
«Օրենքը պատրաստ է, կներկայացնենք ձեր դատին, արմատական մոտեցումներ կան, համայնքների , մարզերի հետ ենք աշխատել, և նոր օրենքը համահունչ կլինի աշխատանքներին»,-ասաց նա:
Ի դեպ, Մարուքյանը նաև նշեց, որ պետք է ի լուր քաղաքացիների հայտարարել, որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնողը խորհրդարանը չէ, ինչպես շատերի մոտ է տպավորություն ստեղծվել, որ խորհրդարանն է հաստատում:
Աղբյուր՝ tert.am