Խորհրդարանը միաձայն ընդունեց Էդմոն Մարուքյանի և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը

18/06/2015

Օրենսդիր մարմինը շարունակում է Կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական աշխատանքային օրը: Նիստի մեկնարկին քվեարկության դրվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն:

Աղբյուր՝ araratnews.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ