Էդմոն Մարուքյանը պահանջում է Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ պատվո մեդալիցՆյութի աղբյուրը

10/08/2015

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Պահանջում եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ՀՀ ԱԺ պատվո մեդալից. Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարությանը: Ազգային ժողովի նախագահին առաջարկել եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած ՀՀ ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից, քանի որ նման դիրքորոշում ունեցող և գաղափարներ տարածող գործիչն իրավունք չունի կրելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատվո մեդալը, քանի որ նա, դեմ լինելով Հայաստանի անկախությանը, քարոզում է գաղափարներ, որոնք հակասում են Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ինչպես նաև մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ազգային շահերին, և մեզ համար մեծ ամոթ է, որ նման անձը կրում է օրենսդրի բարձրագույն պարգևը: Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին միանալ սույն պահանջին»:

Աղբյուրը ` Newsbook.am

Բաժին: featured, Մամուլ