Նոր նախագիծ. երթեւեկության կանոնների խախտման տուգանքները կիսով չափ կնվազեն

29/10/2015

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում  շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Նախագծին միացել են նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը և Թևան Պողոսյանը:

Ինչպես տարածած հաղորդագրությունում նշել է պատգամավորը՝ նախագծի ընդունման հիմնավորումները հիմնականում հանգում են հետևյալին.

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով նվազագույն աշխատավարձի և պետական կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, միաժամանակ կանխատեսվել է 4% գնաճ: Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրամն արժեզրկվել է 13,8%-ով: Ընդ որում, սրանք միայն պաշտոնական թվերն են: Շեշտակի կրճատվել է արտաքին առևտուրը, և դրա մակարդակի զգալի բարձրացում տեսանելի ապագայում չի նախատեսվում:

Մինչդեռ, վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիաների ընդհանրապես և դրանցից ամենահաճախակին կիրառվող՝ ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների կրճատում մասնավորապես չի նախատեսվել:

Այսպես, օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով՝

Ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտայինմիջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակովտրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակումնվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով:

Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետոտրանսպորտային միջոցն այդ համարանիշերով վարելն առաջացնում էտուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20-ապատիկիչափով:
Երթևեկության սահմանված արագությունը 11-30կմ/ժ-ով գերազանցելնառաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի 150%-ի չափով:Ընդ որում, Վրաստանում արագության գերազանցման թույլատրելի չափը 20կմ/ժ է, մեզ մոտ՝ 10կմ/ժ:

Միայն 2014 թվականին 3,1 մլրդ դրամ տուգանք է վճարվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար: Գոյություն ունեցող պայմաններում քաղաքացիների՝ հաճախ անգամ առաջնային կարիքները բավարարելու համար չբավականացնող միջոցները նրանցից գանձելը որևէ կերպ չի կարող արդարացվել:

Այստեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ թե՛ հանցագործությունների, թե՛ վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիայի առաջնային նշանակությունը ոչ թե պատժելն է, այլ դրանց կանխումը: Ավելին, հայտնի փաստ է, որ կանխարգելման համար առաջնային նշանակություն ունի ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիության գիտակցումը: Այսպիսով ակնհայտ է, որ կանխարգելման համար ավելի նվազ չափի տուգանքն էլ բավարար է:

Աղբյուր՝ armtimes.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ