Մարուքյանը դեմ չէ Զ. Փոստանջյանին ՄԻՊ պաշտոնում պաշտպանելու հարցը քննարկել, թեպետ արդեն Ավետիք Իշխանյանի վրա էին կանգ առել

30/01/2016

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կքննարկի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Զարուհի Փոստանյանին առաջադրելու հարցը, եթե ՄԻՊ առաջադրելու կարգում փոփոխություններ լինեն: Այս մասին Tert.am–ին հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր, նորաստեղծ կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Ճիշտ ասած, ես այդ հարցով ցանկանում էի խոսել Ավետիք Իշխանյանի հետ, որպեսզի առաջարկեի նրա թեկնածությունը, Ձեզնից իմացա, որ Զարուհի Փոստանջյանը թեկնածու է»,– ասաց նա։

 

Հիշեցնենք, որ այս մասին Tert.am–ին հայտնել էր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` ասելով. «Զարուհի Փոստանջյանն այս պահին Մարդու իրավունքների լավագույն պաշտպանը կլիներ»:

 

Հիշեցնենք, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի հաջորդ թեկնածուին առաջադրելու է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների 1/3-րդով, սակայն ընդդիմադիր պատգամավորները դեմ էին, որովհետև այդկերպ ստացվում է, որ միայն ՀՀԿ-ն կարող է ՄԻՊ առաջադրել: Արդյունքում` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չէր բացառել, որ 1/3-ի հարցը հնարավոր է վերանայվի:

 

Ի դեպ, Tert.am–ը այսօր կրկին  զանգահարեց Արմեն Մարտիորսյանին` պարզելու, թե Զարուհի Փոստանջյանի հետ համաձայնեցվե՞լ է առաջարկը, նա ընդունո՞ւմ է այն: Ի պաասխան`  Արմեն Մարտիրոսյանն ասաց.«Մենք բարձրաձայնել ենք այդ մասին և ոչ միայն իրեն, այլ քաղաքացիական-հասարակական ընդդիմադիր դաշտին»:

 

Tert.am–ը զանգահարեց նաև Զարուհի Փոստանջյանին` տեղականալու, թե ընդունո՞մ է կուսակցության առաջարկը, սակայն պատգամավորը չպատասխանեց հեռախոսազանգին:

 

Աղբյուր՝ tert.am

Բաժին: Մամուլ