Ռեյտինգային համակարգը քողարկված մեծամասնական է, ինչն ավելի վատն է, քան գործող մեծամասնականը. Էդմոն Մարուքյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Tert.am-ը հետ զրույցում անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, անընդունելի համարեց ռեյտինգային համակարգը, որն ըստ նրա՝ քողարկված մեծամասնական համակարգ է:
«Սահմանադրության մեջ ամրագրված է, որ 100% համամասնական համակարգ է լինելու, բայց այդ ռեյտինգայինը համակարգը դարձնում է քողարկված մեծամասնական, ինչն ավելի վատն է, քան գործող եղած մեծամասնական ընտրակարգը»,-ասաց նա և նշեց, որ միայն դա բավարար է, որ մրցակցության անհավասար պայմաններ ձևավորվեն կուսակցությունների միջև:
«Իշխող համակարգը առաջադրելու է ադմինիստրատիվ ռեսուրսներ ունեցող տարբեր միլիոնատերերի խմբեր բոլոր այդ 13 տարածքներում, և այդ խմբերի միջոցով փորձելու է տանել մաքսիմում ձայներ»,-ասաց նա և նշեց, որ այս պահին միայն իշխանությունն է պատրաստ նման ընտրակարգով հանդես գալուն, իսկ մյուս քաղաքական ուժերի համար դա անակնկալ ընտրակարգ է:
Ինչ վերաբերում էլեկտրոնային տարբերակով ընտրացուցակները կազմելուն, ապա պատգամավորն ասաց, որ ամենամեծ խնդիրը ռեյտինգային է համակարգն է. «Եթե անգամ կրկնաքվեարկության և մյուս խնդիրներն էլ լուծվեն, քողարկված մեծամասնական համակարգը բավարար է, որ իշխանությունները վերարտադրվեն»:
Ըստ նրա՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը սկզբում Վենետիկի հանձնաժողով ուղարկելը և դրանից հետո լայն քննարկմանը ներկայացնելը միտում ուներ ցույց տալու, թե բոլորը գոհ են նախագծից, և մնացել է Հայաստանի ժողովուրդը և ընդդիմությունը:
«Ես կարծում եմ, որ քննարկումներից հետո դա պետք է գնար Վենետիկի հանձնաժողով, և ոչ թե գնար և հետո քննարկվեր»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը գտնում է, որ ռեյտինգային համակարգով իշխանությունը լուծում է ոչ թե մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած մարդկանց Ազգային ժողովում նորից հայտնվելու խնդիրը, այլ առաջին հերթին այդ մարդկանց միջոցով ձայն հավաքելու խնդիր, ինչը կրկին ընտրությունները դարձնելու է թաղային ընտրություն և ոչ թե քաղաքական:
Աղբյուր՝ tert.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ