«Ելք»-ի դռները դեռ բաց են
Ի՞նչ ընթացքի մեջ են բանակցությունները «ԳԱԼԱ»-ի եւ «Ժառանգության» հետ՝ հարցրինք «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանին։ ««ԳԱԼԱ»-ին մենք համագործակցության առաջարկ արել ենք, քննարկումներն ընթացքի մեջ են: Բանակցել ենք նաեւ «Ժառանգության» հետ, այդ թվում՝ Րաֆֆու, գիտեք, մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք, սպասենք տեսնենք, թե ինչ կորոշեն»: «Ժառանգությունը» կարծես Օսկանյանի եւ «Համախմբման» կողմն է գնում, նկատի ունեմ ձեր հետ բանակցած Արմեն Մարտիրոսյանին։ «Օֆիցիալ նման բան այս պահին չկա, իրենք եւս բանակցում են միմյանց հետ»: Իսկ ձեր դաշինքի մյուս անդամները կհամաձայնե՞ն, որ «Համախմբումը» մաս կազմի ձեր «լայն կոնսոլիդացիային»: «Չենք քննարկել նման հարց»: Ուղիղ հարց՝ ուղիղ պատասխան. դաշինքը կարո՞ղ է Օսկանյանի հետ էլ կոնսոլիդացվել: «Չեմ կարծում․․․ չեմ կարծում, որ դա հեշտ որոշում կլինի. դաշինքի խորհուրդը կոնսենսուսով է որոշում ընդունում, եթե մի ուժ դեմ է, մյուսի առաջարկը չի կարող անցնել»: Նիկոլն ու Արամը դե՞մ են Օսկանյանին: «Չենք քննարկել»:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Նախընտրական նյութեր