Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու Թաթուլ Հակոբյանի հոդվածի հիման վրա
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է՝ օրերս ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել։
«Այսօր առավոտյան գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի՝ օգոստոսի 17-ին «Սիվիլնեթ» համացանցային լրատվամիջոցում հրապարակած «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ, որում մասնավորապես նկարագրվում է, որ «40 կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ «երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»։
Սպասենք արձագանքի ․․․»,- նշում է Մարուքյանը։
Աղբյուր՝ civilnet.am