Մարուքյան․ «Ուսանողների պայքարը չի հասնելու իր հանգրվանին, որովհետև չի քաղաքականացվում»

12/11/2017

Մեր հյուրն է Զինվորական ծառայության մասին օրենքի վիճահարույց նախագծի դեմ հանդես եկող խորհրդարանական միակ խմբակցության՝ «Ելք»-ի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ցանկացած հարց Հայաստանում քաղաքական է», ֊ ասում է ընդդիմադիր գործիչը: ֊ «Չկա հարց Հայաստանում, որը քաղաքական չէ: Բոլոր պրոբլեմները՝ քաղաքացին որ առավոտ արթնանում է, ինչ պրոբլեմ որ ունի՝ քաղաքական է: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև դրա լուծումը քաղաքական համակարգի մեջ է: Քաղաքական համակարգի հիվանդ լինելու մեջ է դրա լուծումը: Հիմա ուսանողները այդ մասով, բնականաբար, սխալ են, որովհետև ասել, որ սա քաղաքական հարց չէ, թողեք մենք ապաքաղաքական ակցիա անենք՝ սխալ է: Պետք է հասկանալ մի բան, որ չկա ոչ քաղաքական հարց: Եվ քանի դեռ հարցը ասվում է, որ քաղաքական չէ, այդ հարցը չի լուծվելու: Եվ ինչպես տեսնում ենք՝ իրենք հետևողականորեն այդ հարցը տանում են առաջ, խորհրդարանում էլ քվեարկելու ու ընդունվելու է, ու այդ պայքարը չի հասնելու իր հանգրվանին: Իշխանությունը չի զիջելու: Ինչո՞ւ, որովհետև չի քաղաքականացվում դա, որովհետև ասվում է մի քաղաքականացրեք: Մենք էլ որևէ մեկի կամքին հակառակ չենք կարող որևէ բան անել»:

«Ազատություն»

Բաժին: featured, Հարցազրույցներ, Տեսանյութեր