Գերմանական հեղինակավոր ամսագիրը Էդմոն Մարուքյանին ճանաչեց «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»

31/12/2017

Գերմանական հեղինակավոր ամսագիրը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»:

Ո՞վ 2017-ին ավելի շատ փոխեց Եվրոպան, ո՞վ կարողացավ գրավել ընտրողների միտքն ու սիրտը, ու՞մ հետ է անհրաժեշտ 2018-ին քաղաքական առումով ավելի շատ հաշվի նստել:

treffpunkteuropa.de ամսագիրը ներկայացնում է գործիչների, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, նրանց որակելով իբրև տարվա Եվրոպական քաղաքական գործիչ:

Կոչմանը ամսագիրը արժանացնում է Լեհաստանի նորընտիր վարչապետ Մաթեուս Մորավեցկիին, Իռլանդացի հայտնի քաղաքական դերակատար Գերի Ադամսին, գերմանացի ու չեխ 2 գործիչների:
Ամսագիրը մատնանշում է Լուսավոր Հայաստան կուսակցության ու ԵԼՔ դաշինքի քաղաքական հաջողությունները, ԼՀԿ-ին բնութագրելով իբրև խոշոր քաղաքական ուժերի շարքերում ամենաեվրոպամետ ուժ:

1in.am

Բաժին: featured, Մամուլ