Երաշխիքներ պետք է ստեղծենք, որ ոստիկանների նկարահանած նյութերն այլ կերպ չօգտագործվեն, որ մարդուն հետագայում շանտաժ չանեն. Էդմոն Մարուքյան

17/01/2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որն առաջարկում է ոստիկաններին թույլատրել տեսաձայնագրել, հայտարարեց, թե հարցը պետք է քննարկվեր ոչ թե ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում, որտեղից էլ ասեն, որ որևէ վտանգ չկա, այլ Պետաիրավական հանձնաժողովում, քանի որ առնչվում է մարդու իրավունքներին:

«Նույն տեսանկարահանող սարքերով մարդկանց անձնական կյանքի տիրույթ եք մտնում, բազմաթիվ գործեր կան, միջազգային պրակտիկա կա, շատ երկրներում ճանապարհային տեսասարքերն են հանում, հիմա դուք եկել եք, ասում եք՝ անվտանգության համար լավ է:

Անվտանգության համար լավ է, բայց տեսնում ենք ելույթներից, հարցերից էլ պարզ է դառնում, որ վստահություն չկա, թե տեսանկարահանած նյութը ինչպես են օգտագործելու, ինչ են անելու հետո, էլ ով է օգտագործելու, երաշխիքներ պետք է ստեղծենք, որ հետո այլ կերպ չօգտագործվեն, որ մարդուն հետագայում շանտաժ չեն անի»,-ասաց նա:

tert.am

Բաժին: featured, Մամուլ