ԼՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին
Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչներով և պատգամավորության թեկնածուների հետ միասին այցելեցինք Վանաձոր, Սպիտակ և Գյումրի քաղաքներ հարգանքի տուրք մատուցելու 1988թ․ դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մշտապես պատրաստ լինենք նման փոքրից հզոր ուժգնության երկրաշարժների և ձեռնարկենք հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումները դրանց դիմակայելու համար։ Որպես Ազգային ժողովի պատգամավոր մշտաես հետևելու եմ նման միջոցների լիարժեք կիրառմանը։ Աստված պահապան հայ ժողովրդին։
Բաժին: featured, Տեսանյութեր