Էդմոն Մարուքյանը` 2012թ.-ի «Տարվա պատգամավոր»
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՄԵԾ անակնկալ մատուցեց քաղաքական դաշտին Վանաձորում հաղթելով քաղաքական գործիչ, ՀՀԿ-ական Վիկտոր Դալաքյանին: Շատերն այս հաղթանակը համարում էին պատահականություն, ԲԱՅՑ Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում իր ակտիվությամբ հերքեց այդ պատկերացումները և կարճ ժամանակում դարձավ խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկը: ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ, նա ստիպեց հնեաբնակ պատգամավորներին հաշվի նստել իր հետ, և կարճ ժամանակում դարձել է հասարակության կողմից ճանաչված, սիրված քաղաքական գործիչ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդ գործիչը կարողացավ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԵԼ խորհրդարանական ընտրություններում և օրենսդիրին վայել պատասխանատվությամբ աշխատել ԱԺ-ում, <<ԴԵ ՖԱԿՏՈ>> ԱՄՍԱԳԻՐԸ <<ՏԱՐՎԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ>> Է ՃԱՆԱՉԵԼ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ:
Աղբյուրը` http://www.slaq.am/
Բաժին: Մամուլ